Դավադիր ուժերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ԱԱԾ–ն դեռ չի շտապում հայտարարել՝ ի վերջո այդ ուժերին բացահայտեցին, թե՞ ոչ։
Այսօր՝ օգոստոսի 2–ին Սևանում լրագրողները ԱԱծ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ ԱԱԾ–ն մինչ այս պահը ի՞նչ քայլեր է ձեռնարկել դավադիր ուժերին բացահայտելու ուղղությամբ։
«Եթե մենք պարզենք հստակ անուններ և հստակ գործողություններ լինեն այդ անձանց արարքներում, մենք միանշանակ կարձագանքենք և եթե կլինեն քրեական պատասխանատվության ենթակա անձինք, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, իրենք բոլորն անխտիր կենթարկվեն պատասխանատվության»,–պատասխանեց Վանեցյանը։
ԱԱԾ–ը տնօրենը շեշտեց, որ իրենց կառույցը առանց մեկ րոպե դադարի իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
«Մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով և օրենքով տրված լիազորությունների շրջանակում մշտապես իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք Արցախի և Հայաստանի անվտանգությունը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ին Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել և հայտարարել, թե դավադիր ուժերը փորձում են հողեր հանձնել և մեղքը բարդել ՀՀ ներկայիս իշխանության վրա։ Փաշինյանն ակնարկել էր, որ դավադիր ուժերը Արցախում են։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56