Չարենցը բացառիկ ճաշակ ուներ, ինչպես նաև սեր` Արևելքի հանդեպ։ Արևելքի հետ Չարենցի կապը զգացվում է ինչպես նրա ստեղծագործությունների, այնպես էլ` կենցաղի մեջ։
Կարինե Հարությունյան. Պարսկական ծխամորճ, չինական թութունաման, ճապոնական բաժակներ և սկուտեղ. օգոստոսի 2-ին ժամը 14:00-ին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կներկայացվեն նրա բացառիկ, երբևէ չցուցադրված իրերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը։
«Կցուցադրվեն Չարենցի տուն-թանգարանում պահպանված կենցաղային իրերը, սպասքը: Չարենցը բացառիկ ճաշակ ուներ և իր սպասքը գնում էր Մոսկվայի, Լենինգրադի, Թիֆլիսի խանութներից։ Նա սիրում էր իրեն շրջապատել գեղեցիկ իրերով։ Վաղը կցուցադրվի գրողի չինական, ճապոնական, իրանական սպասքը»,–ասաց տիկին Չարենցը։
Նա հիշեցրեց, որ Չարենցը ծնվել է Կարսում, չնայած երկար ժամանակ կարծում էին, որ նա Իրանի Մակու քաղաքից է (Մակուն նրա ծնողների հայրենիքն էր)։ Ու Արևելքը, ըստ Չարենցի թոռնուհու, կարծես գրողի հոգու հայրենիքն էր, և Արևելքի ազդեցությունը գերիշխում է թե՛ Չարենցի կենցաղում, թե՛ ստեղծագործություններում։
Գոհար Չարենցի խոսքով` կենցաղում գրողը սիրում էր իրեն շրջապատել արևելյան իրերով։ Նրա մեմորիալ բնակարանում Արևելքն ու Արևմուտքը մեկտեղվում են` ամերիկյան գրամեքենայի կողքին հնդկական Բուդդան է, գերմանական դաշնամուրի կողքին` չինական պահարանը։
Մինչև օգոստոսի 12–ը տևող ցուցադրության ժամանակ այցելուներին կներկայացվեն Չարենցի չինական թասերը, որոնց մեջ գրվածքներ կան` «Սեր», «Խաղաղություն»...
Բացի այդ, կցուցադրվի Չարենցի արևելյան թասակը, որով նա սիրում էր լուսանկարվել։
«Կցուցադրվի պարսկական մի գորգ։ Ցուցադրվող գորգը բավական թանկ է Չարենցի համար, քանի որ այն հորից մնացած ժառանգություն է (նրա հայրը գորգավաճառ էր և գորգերի փոքրիկ խանութ ուներ)»,–ասաց Գոհար Չարենցը։
Նրա խոսքով` ներկայացվելիք ցուցադրության մեջ որոշ իրեր արդեն իսկ ցուցադրվել են, սակայն դրանց մեծ մասը երբևէ չի ցուցադրվել։
armeniasputnik.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55