Նորվեգական հեղինակավոր NRC պարբերականում, լրագրող Քրիստիան Պաուեյի հեղինակությամբ, լույս է տեսել «Խոշտանգումները համակարգված և բնորոշ են Ադրբեջանում» խորագրով հոդված, որտեղ ներկայացվում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընդդիմադիրներին լռեցնելու և Եվրոպական կառույցներին կաշառելու օրինակներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածում անդրադարձ է արվում Ալիևի ռեժիմին, ինչպես նաև Եվրոպական կառույցների վերաբերմունքին երկրում տեղի ունեցող բռնաճնշումների նկատմամբ:
«Ադրբեջանն ամենամեծ պետությունն է Կովկասում, այն բնութագրվում է կոռուպցիայով և սեփական ժողովրդի նկատմամբ դաժան ճնշումներով: Ալիևների դինաստիան Ադրբեջանում իշխանության է արդեն գրեթե կես դար: Նրանց ռեժիմը բնութագրվում է կոռուպցիայով և ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդարներով: Լրագրողներն, ակտիվիստներն ու ընդդիմության անդամները ենթարկվում են ահաբեկումների, իսկ, եթե իրենք շարունակում են համառ գտնվել, ենթարկվում են հետապնդումների և, նույնիսկ, խոշտանգումների:
Նիդերլանդներն այս ամիս որոշել են արտաքսել Ադրբեջանից փախած և իրենցից ապաստան խնդրած ակտիվիստին: Անմիջապես հայրենիք վերադառնալուց հետո նա կալանավորվել է: Սա հստակ քաղաքական ազդակ է, որ Ադրբեջանը նաև իր սահմաններից դուրս քննադատություն չի հանդուրժում:
Նախագահ Իլհամ Ալիևը 2003թ. իր հորը հաջորդելով իշխանությունը պահելու համար դիմել է տարբեր միջոցների, այդ թվում՝ նախագահելու համար սահմանված առավելագույն ժամկետի արգելքը վերացնելով: Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի տվյալներով՝ Ադրբեջանում կա մոտ 120 հազար քաղաքական բանտարկյալ, այն դեպքում, երբ բնակչությունը կազմում է մոտ 10 մլն մարդ: 2014թ. կալանավորումների մեծ ալիք է տեղի ունեցել, իսկ 2015թ. կալանավորվել են նաև Յունուսն ու նրա ամուսինը: Ամուսինները կասկածվում էին Հայաստանի համար լրտեսություն անելու մեջ: Միջազգային հանրության ճնշման ներքո, ինչպես նաև այն պատճառով, որ ամուսիններն առողջական խնդիրներ ունեին, նրանց ի վերջո հիվանդանոց այցելելու թույլտվություն տվեցին»,- նշված է հոդվածում:
Հոդվածագիրն անդրադարձել է նաև Ադրբեջանի բանտերում տիրող անմարդկային իրավիճակին, Ադրբեջանի և Եվրոպական միության կոռուպցիոն հարաբերություններին, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների, որոնք առկա են այդ երկրում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55