իրելի երիտասարդներ,
շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Վաղը ձե´ր սերունդն է իր գիտելիքները և ունակություններն ի սպաս դնելու Հայաստանի ու Արցախի հետագա հզորացմանը, հայ ժողովրդի բարօրությանը, իսկ կամքն ու ոգին` Հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
Շնորհավորանքս ուղղում եմ նաև մեր ավագների´ն, ովքեր այսօր հիշելու են իրենց կյանքի այդ պայծառ շրջանը, և իմաստուն փորձառությամբ լեցուն խորհուրդներով ուղղորդելու են ձեզ: Միշտ հիշե´նք, որ ժամանակին, երբ նրանք երիտասարդ էին, Հայոց մեծ եղեռնից հետո կառուցեցին Նոր` Խորհրդային Հայաստանը:
Եվ չմոռանա´նք, որ հաջորդ սերունդներն էլ իրենց եռանդն, ավյունն ու նաև երիտասարդ կյանքերն ի սպաս դրեցին Հայոց զույգ պետությունների անկախության կերտման ու պաշտպանության սուրբ գործին` ապահովելով ո´չ միայն հայրենաբնակ հայ ժողովրդի անվտանգությունը, այլև հատկապես Մերձավոր Արևելքը ճարակած հրդեհներից փրկված արևմտահայ գաղթականության սերունդների` Մայր Հայրենիքում վերընձյուղվելը:
Ու դիմում եմ նաև նրանց, ովքեր զորացրվելով Հայկական բանակից` կհամոզվեն, որ Հայաստանն ու Արցախը պաշտպանող մարտական հենակետերում ո´չ թե հրաժեշտ տվեցին պատանեկությանը, այլ մտնելով կյանքի մի նոր շրջափուլ` սկսեցին ավելի վստահ կերպով քայլել իրենց երազներն իրականություն դարձնելու ճանապարհներով:
Մեր բոլոր նվաճումների կենդանի վկաներն Արցախյան ազատամարտի ու դրան հաջորդած շուրջ երկուսուկես տասնամյակների պայքարի մարտիկներն են: Իսկ այսօր` Ապրիլյան պատերազմի նահատակները` այն մերօրյա երիտասարդ հերոսներն են, ովքեր չդավաճանելով իրենց նպատակներին, հավե´րժ ապրելու գնով պահպանեցին մեր հաղթանակները: Ու մենք պիտի արժանին հատուցենք նրանց և գիտության, տնտեսության, մշակույթի ու մյուս բոլոր ասպարեզներում նոր ու հզոր լիցք հաղորդենք մեր հին ու նոր, բայց միա´կ Հայրենիքի հզորացմանը:
Բարին ընդ ձեզ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի վաղվա օրը կերտող սիրելի երիտասարդներ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22