ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ մասը հանդես է գալիս պետության ղեկավար Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին, փոխանցում է UPI-ն՝ հիմնվելով վերջին վերլուծության տվյալների վրա:
The Washington Post պարբերականը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատին այսպիսի որոշման է դրդել անդամներից մեկի՝ Սալուդ Քարբաջալի հայտարարությունը, որը մեջբերել էր հատուկ դատախազ Մյուլլերի ցուցմունքներից արտահայտություն եւ հայտնել, թե ինչ պատճառով է հանդես գալիս իմփիչմենթի օգտին:
«Մեր ժողովուրդը վերջին մի քանի տարիներին այս նախագահից տեսել եւ լսել է այն, ինչը մեր ժողովրդավարության մեջ տեղ չունի: Մենք տեսել ենք, թե Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցներն ինչպես են միջամտել մեր ընտրություններին, մենք հետեւել են, թե ինչպես է պատռվածք տալիս մեր հասարակության բարոյական կառուցվածքը եւ, ինչն ամենակարեւորն է, մենք հասկացել ենք, որ մեր ժողովրդի առաջնորդը ճշմարտությունից խուսափում է, իր անձնակազմին խրախուսում է պարբերաբար ստել քննիչներին եւ օբստրուկցիայի մեջ է ներգրավված առնվազն 10 դեպքով»,- հայտարարել է Քարբաջալը՝ Թրամփի գործողությունները անվանելով հանցավոր:
«Եթե այդ բաներն աներ որեւէ մեկ ուրիշը, ապա նա կբախվեր օրինական հետեւանքների»,- հավելել է քաղաքական գործիչը:
Արդյունքում՝ Ներկայացուցիչների պալատի 235 անդամից 118-ն աջակցել է ԱՄՆ նախագահի իմփիչմենթին:
Պարբերականը նշում է, որ սա ամենեւին չի նշանակում, որ դեմոկրատները հաջողության կհասնեն Թրամփին իմփիչմենթ հայտարարելու փաստարկների առաջմղման հարցում:
Politico-ն նշում է, որ այս շարժման ուղղությունը կարող է փոխել պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը հանդես է եկել իմփիչմենթի դեմ, եւ հուլիսին փակ դռների հետեւում հանդիպման ժամանակ աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Փելոսիի խոսքով՝ պալատը հանրապետականների եւ լայն հանրության մեծ աջակցության կարիք ունի, որ իմփիչմենթի հայց ներկայացնի:
Պալատում, սակայն, հանրապետականները հավանություն չեն տվել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գաղափարին:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56