ՄԱԿ-ն նախազգուշացրել է, որ վերջերս գրանցված միջազգային ահաբեկչությունների դադարը շուտով կարող է ավարտվել, եւ տարեվերջին տեղի կունենա ահաբեկչությունների նոր ալիք, հայտնում է The Guardian-ը: ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իր զեկույցում ներկայացնում է գլոբալ իսլամական ծայրահեղական շարժման տագնապահարույց պատկեր, որը շարունակում է սպառնալիք ներկայացնել, չնայած վերջին անհաջողություններին: Զեկույցի հեղինակները մտավախություն են հայտնում՝ «մարտնչելու նպատակով խալիֆաթ» մինչեւ 30 հազար արտասահմանցիների ուղեւորության հետ կապված, որոնք, հնարավոր է, դեռեւս ողջ են: «Նրանց ապագա ծրագրերը կարող են միջազգային մտահոգության պատճառ լինել տեսանելի ապագայում: Նրանցից ոմանք կարող են միանալ «Ալ Քաիդային», կարող են նաեւ հայտնվել նոր ահաբեկչական կազմակերպություններ: Ոմանք կդառնան արմատականների առաջնորդները»,- նշված է զեկույցում: Զեկույցը հիմնված է ՄԱԿ-ին տրամադրված անդամ երկրների հատուկ ծառայությունների տեղեկությունների վրա եւ արտացոլում է այդ երկրների անվտանգության ծառայությունների հավաքական վերլուծությունը: Փաստաթղթի համաձայն՝ չնայած ԻՊ աշխարհագրական խալիֆաթը իր գոյությունը դադարեցրել է, ՄԱԿ անդամ երկրները համամիտ են մեծ թվով հիմնարար գործոնների հարցում, որոնք ծնել են «Իսլամական պետությունը», ինչը ենթադրում է, որ ԻՊ-ից եւ «Ալ Քաիդայից» բխող սպառնալիքը չի նվազել: Զեկույցում նշված է, որ 2015-2016 թվականներից սկսած ծայրահեղականները հարյուրավոր մարդկանց են սպանել Ֆրանսիայում, Բելգիայում եւ Գերմանիայում, ինչը վկայում է այն մասին, որ Եվրոպայի համար սպառնալիքը շարունակում է «բարձր մնալ»:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55