Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը չի բացառում, որ իր հրաժարականի պատճառն իր և ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի՝ արդարադատության ոլորտում վարած քաղաքականության հարցում գործիքների կիրառման տարբերությունն է։
«Ես առիթ ունեցել եմ հրապակայնացնելու իմ հրաժարականի հիմնական պատճառը։ Կոնվենցիային և ցանկացած այլ նախաձեռնության ես գնահատական եմ տալիս բացառապես դրա մասնագիտական հիմնավորվածության դիրքերից, չեմ էլ բացառում նաև, որ առհասարակ արդարադատության ոլորտի քաղաքականության առաջմղման հարցում առկա է եղել մոտեցումների, մեթոդաբանության և կիրառելի գործիքների էական տարբերություն, մի պատեհ առիթով առավել համապարփակ ներկայացնելու առիթ կունենամ», - ասաց Տիգրան Խաչիկյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ճի՞շտ են տարածված տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինելու պատճառով։
Նշենք, որ ավելի վաղ Խաչիկյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ նախարար Բադասյանն ուղղակի ասել է, որ ինքը չի կարող մնալ իր թիմում և խնդրել է հրաժարական տալ։
Հարցին՝ չի՞ բացառվում, որ, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ վերաբերմունքը ոլորտից հեռանալու առիթ լիներ, Խաչիկյանը պատասխանեց.
«Ես արդեն իսկ սպառիչ պատասխանել եմ հարցին, սեփական թիմի կոնցեպտն է։ Միաժամանակ, ես չբացառեցի նաև ՀՀ կառավարության ծրագրով և վարչապետի նախանշած սկզբունքների հետևողական իրացմանը համապատասխան արդարադատության ոլորտի հետագա զարգացման հնարավոր տեսլականների տարբերությունը»։
Նախկին փոխնախարարը, հիշեցնենք, ֆեսյբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ բարձրացնելով մի շարք հարցեր Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56