Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծելիս, մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, անհատները, ովքեր բռնությունը դիտարկում են, որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն ու նետվեն պատմության աղբանոցը: Այս մասին Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն պայմանների մասին, որոնց շուրջ պետք է համահայկական կոնսենսուսի գալ, որպեսզի հնարավոր լինի լուծել առաջ քաշված բոլոր խնդիրները: Փաշինյանի խոսքերով, միայն մեկ բացառություն կարող է լինել՝ օրինական բռնությունը: Կոնսենսուս համար 2՝ ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում: Հայաստանը պետք է հանդես գա ու հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և դրա միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր: Կոնսենսուս համար 3՝ Հայաստանի և Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է և բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, այն ուժերը, որոնք մեր երկրում հանդես կգան որպես օտաերկրյա շահերի ներկայացուցիչ, կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ իշխանության ամենակոշտ հակազադեցությանը: Կոնսենսուս համար 4՝ Հայաստանն ու Արցախը պետք է զերծ մնան կոռուպցիայից: Կոնսենսուս համար 5՝ օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, դատարանները պետք է լինեն անկախ, արտոնյալ խավի առկայությունը պետք է բացառել: Կոնսենսուս համար 6՝ ամենագլխավորը, Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդի հավանության դեպքում: Այս սկզբունքի մասին խոսելով՝ կարևորում եմ այն, որ ուղղակի անիմաստ է Հայաստանի իշխանություններին կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ: Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության բերումով: Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, հետևաբար կարող ենք պաշտպանել ժողովրդի ցանկություններն ու իղձերը, դառնալով դրանց արտահայտողը»:
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01