ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիան ներկայացնող մասնագետները նախօրեին Երկրի վրա գրանցել են մագնիսական փոթորիկ: Առաջիկա օրերին մագնիսոլորտը, հավանաբար, կշարունակի փոթորկված մնալ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Գիտնականները գրանցել են G1 կարգին դասվող մագնիսական փոթորիկ. անցյալ անգամ նման բան է դիտվել գրեթե մեկ ամիս առաջ, հունիսի 9-ին եւ 10-ին: G1-ն ամենա«թույլ» կարգի մագնիսական փոթորիկն է, եւ մասնագետներից շատերն այն կարծիքին են, որ դրանք կարող են մարդկանց ինքնազգացողության վրա անդրադառնալ գուցե միայն ինքնաներշնչանքի հետեւանքով: Օրգանիզմի վրա նվազագույն ազդեցություն են գործում նաեւ G2 կարգի «միջին» մագնիսական փոթորիկները: Առավել հզոր փոթորիկները, հատկապես այսօրվա դրությամբ շարունակվող արեգակնային նվազագույն ակտիվության շրջանում, բավականին հազվադեպ են դիտվում: Ի դեպ, համեմատաբար վերջերս դա, այնուամենայնիվ, տեղի ունեցավ. Երկրի վրա մայիսի 14-ին գրանցվեց 1,5 տարում հզորագույն մագնիսական փոթորիկ, որը փորձագետները դասեցին G3 կարգին, այսինքն՝ «ուժեղ մագնիսական փոթորիկների» դասին: Այդ ժամանակ փորձագետները ընդունեցին, որ օդերեւութաբանական փոփոխությունների հանդեպ զգայուն մարդիկ իսկապես պետք է զգուշություն պահպանեն, ինչպես նաեւ ենթադրեցին, որ երկրամագնիսական փոթորիկները կարող են առաջացնել ռադիոկապի խափանումներ եւ դառնալ հյուսիսափայլի պատճառ:
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01