ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Աղբյուրի համաձայն՝ Կոնգրեսի անդամները, որոնցից շատերը Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներ են գլխավորում, միացել են դեմոկրատներ Բրեդ Շերմանի եւ Թիջեյ Կոքսի նախաձեռնությանը: Նրանք Կոնգրեսում արշավ են անցկացնում, որով կոչ են անում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինին պահպանել Արցախում ականազերծման ծրագիրը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Թուլսի Հաբբարդը և Թիմ Ռայանը, որոնք մրցակցում են ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, նույնպես միացել են նախաձեռնությանը, Twitter-ում նշել է ANCA-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ճնշմանը, թիրախավորել է Արցախում հումնաիտար օգնության ծրագիրը՝ փորձելով դադարեցնել HALO Trust ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որն ամբողջ հանրապետությունով անթիվ կյանքեր է փրկել: «Նախագահ Թրամփը սխալ է գործում՝ խոնարհվելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի անխոհեմ պահանջների առջեւ, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերել», - նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44