Գերտերությունների մրցակցությունը, ահաբեկչությունը եւ կիբեռհանցավորությունը գլխավոր մարտահրավերներն են, որոնք ներկայումս ծառացած են ՆԱՏՕ-ի երկրների եւ նրանց դաշնակիցների առջեւ: Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նոր Զելանդիա այցի շրջանակում իր ելույթում: Գլխավոր քարտուղարի ելույթը հրապարակել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ստոլտենբերգը որպես առաջնահերթ սպառնալիք նշել է խոշոր տերությունների մրցակցության ուժգնացումը, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը: Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հզորությունների մեծացումը «սպառնալիքի տակ է դնում կանոններով հաստատված կարգը» եւ գլոբալ գերակայության համար պայքարի ակտիվացման ցուցիչ է: Որպես Ռուսաստանի իբր «ագրեսիվ» գործողությունների օրինակ գլխավոր քարտուղարը նշել է 2014 թվականին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, օգոստոսի 2-ին Ռուսաստանի դուրս գալը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից, ինչպես նաեւ այլ երկրների «ժողովրդավարական գործընթացներին» ենթադրյալ միջամտությունը: Ստոլտենբերգի տեսանկյամբ՝ երկրորդ գլոբալ մարտահրավերը ահաբեկչությունն է: Գլխավոր քարտուղարը հիշեցրել է մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթի վրա հարձակման մասին, որոնց հետեւանքով զոհվել էր 51 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել, ինչպես նաեւ Օսլոյի եւ Ուայթ կղզու ճամբարում ահաբեկչությունների մասին, որոնք տեղի էին ունեցել 2011 թվականին, երբ ինքը Նորվեգիայի վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: «Մենք պետք է դատապարտենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը՝ անկախ դրանց ձեւից ու բնույթից»,- հայտարարել է նա: Ստոլտենբերգը եւս մեկ սպառնալիք է համարում կիբեռտեխնոլոգիաների եւ դրանց հետ կապված հանցավորության զարգացումը: «Մենք սկսել ենք հասկանալ, որ կիբեռհարձակումները նույնքան վտանգավոր են, որքան սովորական հարձակումները»,- նշել է նա եւ հավելել, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է ցանցային տարածքում իր ինստիտուտների պաշտպանության ուղղությամբ: Վերջում Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել համագործակցությունն ամրապնդել այն նպատակով, որպեսզի հաղթահարեն «անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որոնց բախվում են արդի միջազգային իրադրության պայմաններում»:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55