«Թամանյանական» Երեւանի տեսքը սկսել էր փչանալ Մարկ Գրիգորյանի ժամանակներից եւ դրանից արդեն ոչինչ չի մնացել: Այս մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Փարիզ-էստ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր, ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը: Ըստ նրա, Թամանյանը փորձել էր եվրոպական ոճի, էսթետիկայի տարրեր մտցնել մայրաքաղաքի ճարտարապետության մեջ, ի տարբերություն Գյումրիի, որը նախագծվել էր որպես արքայական քաղաք: «Այն ժամանակվանից, երբ քաղաքի ճարտարապետ նշանակվեց Մարկ Գրիգորյանը, մայրաքաղաքի տեսքը սկսեց փչանալ: Նա սկսեց աշխատել Բաղրամյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի զարգացման ուղղությամբ, թեեւ Թամանյանի նախագծով կենտրոնական պետք է դառնային Այգեձոր եւ Արամ Խաչատրյան փողոցները», - նշեց նա: Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ Երեւանի «թամանյանական» տեսքը կարելի է վերականգնել եւˊ ճարտարապետության եւˊ ոճի տեսանկյունից, սակայն դրա համար, նախեւառաջ, պետք է քաղաքի զարգացման հայեցակարգ ունենալ, որը չկա, չկան նաեւ համապատասխան կադրերը: «Այսօր ճարտարապետները մեծ մասամբ աշխատում են մոդեռն ոճով և հիմնականում ոչ պրոֆեսիոնալ: Բոլորը ցանկանում են հասնել նրան, որ մեքենայով կարողանան արագ մի կետից մյուսը հասնել, սակայն քաղաքն առաջին հերթին պետք է կառուցվի քաղաքացիների համար», - եզրափակեց ճարտարապետը: Նկարիչ Կամսար Օհանյանն, առաջին հերթին, ասաց, որ Երեւանի տեսքը առավել արագ սկսեց փչանալ 90-ականներին եւ բոլոր շինությունները միայն բիզնես շահեր էին հետապնդում: «Ըստ էության, Երեւանը դադարեց վարդագույն քաղաք լինել, այժմ դա մոնոլիտ կառույցների կույտ է», - դժգոհեց նա:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56