ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Գևորգյանն անդրադարձել է 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը հետևած արձագանքներին։
Գևորգյանը գրել է.
«Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն: Արդեն երկրորդ օրն է գումարել-հանել իմացող մի քանի օգտատերեր «հիմնավոր» հակափաստարկներ են բերում, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը չի կարող լինել 5 միլիոն: Հիմա առաջարկում եմ մի կողմ դնել կալկուլյատորները ու ծանոթանալ ընդամենը երկու փաստի հետ:
Փաստ 1. 1948 թվականին, երբ Իսրայելը ստացավ պետության կարգավիճակ, այդ երկրի բնակչությունը 873 հազար էր: 12 տարի անց՝ 1960 թվականին, Իսրայելի բնակչությունը արդեն գերազանցում էր 2 միլիոնը: 1970 թվականին այդ երկրի բնակչությունը արդեն 3 միլիոն էր: 1980 թվականին՝ մոտ 4 միլիոն: 1990 թվականին՝ 5 միլիոն: 2000 թվականին՝ 6.4 միլիոն, 2010 թվականին՝ 7.8 միլիոն…: Այսինքն 30 տարում որևէ երկրում բնակչության թիվը կարող է կրկնապատկվել ու եռապատկվել և դա հիմնականում շնորհիվ զանգվածային ներգաղթի: Ընդ որում դա մի երկիր է, որը շրջապատված է թշնամիներով եւ պերմանենտ պատերազմների մեջ է եղել: Եթե դա հնարավոր է որևէ երկրում, ապա հնարավոր է նաև Հայաստանում:
Փաստ 2. 2018 թվականին վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան ժամանողների թիվը 15 հազար 300-ով ավելին է եղել Հայաստանից մեկնողների թվից: Մինչ այդ, մասնավորապես 2017 թվականին մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թիվը 26 հազար 800-ով, 2016 թվականին՝ 48 հազար 100-ով, 2015 թվականին՝ 43 հազար 400 ով և այլն և այսպես շարունակ:
Կալկուլյատորը ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել»։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55