Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե իր տրամադրության տակ ապացույցներ կան, որ մեկ տարի առաջ իր դեմ մահափորձը կատարվել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կարգադրությամբ, բայց դրա հետ մեկտեղ հիմքեր չունի մեղադրելու անձամբ Դոնալդ Թրամփին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մադուրոյի դեմ մահափորձը կատարվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին: Ինչպես հայտնել էր Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, Կարակասում շքերթի ժամանակ դեպի ամբիոն են ուղղվել պայթուցիկով մի քանի անօդաչուներ. այդ պահին այնտեղ էր նաեւ նախագահ Մադուրոն: Նրա խոսքով՝ Մադուրոյի դեմ մահափորձի ժամանակ վիրավորվել էին 7 գվարդիականներ, նախագահը չէր տուժել «Մահափորձն իրագործելուց հետո մեկ տարի է անցել: Այսօր կարող եմ ասել, որ ես ապացույցներ ունեմ, որ մահափորձը կատարվել է Սպիտակ տնից Ջոն Բոլթոնի կարգադրությամբ… Ամեն ինչ տանում է դեպի Ջոն Բոլթոնը, որը քրեական մտածողություն ունի, մարդասպանի մտածողություն… Ես չեմ կարող մեղադրել նախագահ Թրամփին, այս պահին չեմ կարող, բայց բոլոր հիմքերն ունեմ խնդրելու կատարել Ջոն Բոլթոնի (գործողությունների) քննություն»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մաքս Բլյումենտալին: Նախկինում Մադուրոն արդեն մեղադրել էր Բոլթոնին, որ նա է պատրաստել իր սպանության ծրագիրը: Դրանից բացի, նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը «գլխավորում է Վենեսուելայի գործերին միջամտելու ահաբեկչական ծրագիրը»:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44