Վենեսուելան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը, երկրների միջեւ հարաբերությունների նոր բնույթի հույս կա, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես նախագահ Թրամփին ասել եմ, որ եթե ինչ-որ մի օր՝ այսօր կամ ապագայում հարգալից երկխոսության եւ ըմբռնման համար հնարավորություն ստեղծվի, ես պատրաստ կլինեմ ձեռք մեկնելու… Տա Աստված»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մաքս Բլյումենտալին: «Ես հույս ունեմ, որ լույսի փայլատակում կա եւ երկխոսության, ԱՄՆ-ի եւ բոլիվարական հեղափոխության ու Վենեսուելայի հետ հարաբերությունների նոր բնույթի հույս»,- հավելել է Մադուրոն: Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային ցույցեր էին սկսվել նախագահ Մադուրոյի դեմ՝ նրա երդմնակալությունից հետո կարճ ժամանակ անց: Ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն իրեն ապօրինի հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Մադուրոն իր հերթին խորհրդարանի ղեկավարին անվանել էր ԱՄՆ խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես լեգիտիմ նախագահի: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» գոյություն չունեցող էին անվանել:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56