ԱՄՆ վարչակազմը սառեցրել է Կոնգրեսի կողմից հատկացվող միջոցների մի մասը, որոնք նախատեսված են արտասահմանյան պետություններին օգնություն ցուցաբերելու համար: CNN հեռուստաընկերությունը հայտնել է, որ ֆոնդերը հիմա կօգտագործվեն այնքան ժամանակ, մինչեւ ԱՄՆ Պետքարտուղարությունը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ստուգում կանցկացնեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկու գերատեսչությունները պետք է ուսումնասիրեն, թե այդ հաշիվների վրա հիմա որքան միջոցներ կան եւ ինչպես են ծախսվում: Փողը հնարավոր կլինի կրկին օգտագործել ստուգումն ավարտելուց հետո միայն 3 աշխատանքային օր անց, որը, ինչպես նշում է, հեռուստաալիքը, կարող է ձգձգվել: Մինչդեռ միջոցներն անհրաժեշտ է ծախսել մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ ԱՄՆ-ում ֆինանսական տարին ավարտվում է, այլապես դրանց օգտագործման թույլտվության գործողության ժամկետը կլրանա: Այն դեպքում, եթե ստուգումից հետո վարչակազմը Կոնգրեսին դիմի այդ փողի հատկացումը չեղարկելու եւ այլ կարիքների ուղղելու առաջարկով, օրենսդիր մարմինը կարող է չհասցնել պատասխանել, քանի որ հիմա 2 պալատները ամառային արձակուրդում են եւ իրենց գործունեությունը կվերականգնեն միայն սեպտեմբերի 2-րդ շաբաթում: CNN-ի տեղեկություններով՝ ֆոնդերի ծավալը, որոնց խոսքը վերաբերում է, կարող են կազմել 2 մլրդ դոլարից մինչեւ 4 մլրդ դոլար: Միջոցները պետք է ծախսվեին միջազգային կազմակերպությունների, միջազգային խաղաղապահ առաքելությունների, թմրանյութերի դեմ պայքարի, առողջապահության, զարգացման օգնության ֆինանսավորման համար, ինչպես նաեւ արտասահմանյան պետությունների զինված ուժերին սատարելու եւ «Եվրոպայում, Եվրասիայում ու Կենտրոնական Ասիայում պետություններին օգնության ցուցաբերման համար»: «Հաշիվները, որոնք ուսումնասիրում ենք, ներառում են ծրագրերի ֆինանսավորման միջոցներ, որոնք շատերն արդեն երկար ժամանակ անիմաստ ծախս են համարում, օրինակ՝ Կարիբյան ավազանի երկրների համար արեւային մարտկոցների գնումը, Պակիստանի տիեզերական ծրագրի ֆինանսավորումը, Գվատեմալայում ֆուտբոլային ճամբարները, ինչպես նաեւ այն երկրներին աջակցությունը, որոնց օգնության ցուցաբերումը սկզբունքորեն Միացյալ Նահանգների շահերի շրջանակում չէ»,- հեռուստաալիքին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56