Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքական գործչին:
«Հրաձգություն սկսվեց, նրան բռնեցին հենց սկզբից և ինչ-որ տեղ տարան»,- РИА Новости-ին հայտնել են Աթամբաևի կողմնակիցները: Նշվում է, որ նրանց և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է:
Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևն, իր հերթին, հայտարարել է, որ ուժայինները նրան չեն թողնում անցնել անցակետով: Վերջինս տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում իր պաշտպանյալը:
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական հանձնաժողովից հայտնել են, որ Աթամբաևի ձերբակալմանն ուղղված հատուկ գործողություններն իրականացրել են գերատեսչության հատուկջոկատայինները:
Թղթակիցները դեպքի վայրից հայտնում են, որ Աթամբաևի տան մոտակա մայրուղու վրա այրվող անվադողեր, լքված ավտոմեքենա և քարեր կան: Կրակոցներ են լսվել, լուսաաղմուկային նռնակներ են պայթում: Ոմանք կոտրում են տան մոտակա վերահսկման տեսախցիկները:
Նշվում է, որ Աթամբաևի ձերբակալության պատճառն այն էր, որ նա երեք անգամ հրաժարվել է որպես վկա հարցաքննության ներկայանալ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատ արձակման գործով: Նախկին նախագահն անտեսել է բոլոր ծանուցումներն ու հայտարարել, որ անգամ «իր ձեռքը չի վերցնի դրանք»: Իսկ հարցերին առաջարկել է պատասխանել հեռակա կարգով՝ գրավոր տեսքով:
Աթամբաևը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին: Ընտրություններից հետո նա ինքնակամ փոխանցել է իշխանությունն ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44