Գյումրեցի 121 դպրոցականներ ներկայումս իրենց ամառային հանգիստը համատեղում են ծրագրավորման դասընթացների հետ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից իրականացվող ‹‹Տեխնո ամառային դպրոցի›› շրջանակում: Դասընթացները մեկնարկել են հուլիսի 27-ին և տևելու են մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են ՁԻՀ-ից: ‹‹Տեխնո ամառային դպրոցի›› նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նորարարական տեխնոլոգիաներին, ծրագրավորման գործիքներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական և ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները դարձնել հետաքրքիր ու արդյունավետ: ‹‹Ընդհանուր հաշվով ունենք 121 մասնակից, այդ թվում դպրոցական հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, ոսկե մեդալակիրներ: C++, Java և Python-ի դասընթացները նախատեսված են ավագ դպրոցի աշակերտների համար, իսկ Ms Office, Inet և Kodu դասընթացները՝ 8-15-ների համար: Ծրագրի վերջում երեխաները կունենան բավարար գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ոլորտում իրենց դրսևորելու համար››,-նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրեր մենեջեր Մարիամ Նահապետյանը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում, այդ թվում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար: Նմանատիպ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ առաջանում է հետարքրություն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները. չէ որ հենց երիտասարդներն են ամենավառ ու համարաձակ մտքերի ու գաղափարների, իսկ հետագայում նաև տեխնո ծրագրերի ապագա հեղինակները:
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47