Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 7-ից մեկնարկել են օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը:
ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության ներկայացրած տեղակատվության համաձայն օգոստոսի 12-ի դրությամբ ՀՀ ԿԳՆ-ն ստացել է շուրջ 400 դիմում-հայտ, որից մոտ 250-ը սփյուռքահայերից, 150 օտարերկրյա քաղաքացիներից:
Ընդունելության առաջին փուլը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգի», ավարտվելու է օգոստոսի 22-ին: Սփյուռքահայ այն դիմորդները, ովքեր հավակնում են սովորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ պետական պատվերի /անվճար/ շրջանակում մինչև նշված ժամկետը պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Առաջին կուրսի ընդունելությունը կատարվում է բուհերի կողմից գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա. այն դիմորդները, ովքեր չեն հաղթահարում գիտելիքների համապատասխան շեմը, ընդունվում են նույն բուհի նախապատրաստական բաժին: Գիտելիքների ստուգումից հետո ԿԳ նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը գումարում է համապատասխան նիստ, որտեղ կատարվում է պետական պատվերով տեղերի բաշխումը: Որպես կանոն նախապատվությունը տրվում է այն դիմորդներին, ովքեր հայկական համայնքներից համապատասխան միջնորդագրեր են ներկայացնում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դիմորդների համար հատկացրել է 70 պետպատվերի /անվճար/ տեղ, որոնք հիմնականում կհատկացվեն հայագիտական, մանկավարժական և մշակութային մասնագիտություններով՝ հաշվի առնելով Սփյուռքի հայկական գաղթօջախների պահանջարկը:
Ընդունելության մյուս փուլերի համար սահմանված են հետևյալ ժամկետները.
նախապատրաստական բաժիններում ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով (առաջին կուրսում) ուսանելու համար՝ մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ,
հետբուհական (ասպիրանտական) ծրագրով ուսանելու համար՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ,
հեռակա բաժիններում ուսանելու համար` մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ,
նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Այն ուսումնական հաստատություններում, որտեղ իրենց կանոնադրությամբ, ընդհանուր հիմունքներով դիմորդների համար նախատեսված են ավելի երկար ժամկետներ` դիմումների ընդունումն երկարաձգվում է մինչև տվյալ ժամկետները:
Փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են.
դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով,
փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հասցեով (հասցե՝ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ.փոստ՝ [email protected]):
Փաստաթղթերի ցանկն ու դիմումի ձևը կարելի է գտնել ԿԳՆ պաշտոնական կայքում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55