Կառավարությունն այսօր հաստատեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց կողմից ներկայացվող դիմումի կարգը, աջակցության ձևն ու չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մարտի մեկի» իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվող աջակցության ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով:
Տուժած անձինք կամ նրանց իրավահաջորդներն անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով աջակցության տրամադրման համար դիմումը կարող են ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Դիմումը կարող է մերժվել, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը, իսկ դիմումն ընդունվելուց հետո լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած՝ վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 մլն դրամ,
2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն դրամ,
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա կարևոր որոշում է, բայց բազմաթիվ նրբերանգներ ունի: «Այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում, մասնավորապես, սրանով չի որոշվում ՀՀ քաղաքացու կյանքի գինը և սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Եկեք արձանագրենք, որ բավականին նուրբ վիճակում ենք, ինքս էլ ներգրավված և մասնակից եմ եղել այդ իրադարձություններին: Այստեղ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ որոշումներ կայացնենք, այլ ճիշտ, բալանսավորված որոշումներ, ինչպես պատշաճ է ՀՀ կառավարությանը»,- ասաց նա:
Վարչապետը տեղեկացրեց, որ փոխհատուցման չափը որոշելու է ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում այս շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55