Արցախի և Հայաստանի միջև հեռախոսային կապի սակագները բարձր են, սակայն պարբերաբար իջեցնելու ենք և արդեն, եթե տեղյակ եք, օգոստոսի 1-ից ունենք փաստացի իջեցում Բիլայնի և Յուքոմի մասով, որոնց գները հավասարեցվեց ՄՏՍ-ին. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ 45 դրամ ելքային ու մուտքային զանգերը համապատասխանաբար նվազեցվեցին 38 և 25 դրամ. «Արդեն ունենք պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից սակագների էական նվազեցում է լինելու, որը պարբերական վեց ամսյա կտրվածքով էլի կնվազեցվի»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ փաստորեն հնարավոր էր սակագներն իջեցնել, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ իրենք բանակցել են Արցախի ու ՀՀ օպերատորների հետ, նպատակը լինելու է այն, որ լինեն միասնական գներ: Նա նշեց, որ առաջիկայում բանակցությունները կշարունակվեն, խոսքը 2021-ից հետո ժամանակահատվածի մասին է:
Հարցին, թե ինչու են ՀՀ և Արցախի քաղաքացիներն ավել գումար վճարել «Ղարաբաղ տելեկոմին», Գարեգին Բաղրամյանն ասաց, որ «Ղարաբաղ տելեկոմ»-ն ունի իր առանձին պայմանագիրը` կնքված Արցախի Հանրապետության կառավարության հետ և ինքն այդ պայմանագրի մանրամասներին ծանոթ չէ:
Բաղրամյանը նշեց, որ պետությունն իր մասնաբաժնով բանակցել է, իսկ օպերատորը մինչ այս որոշակի կամք չի դրսևորել, որ նվազեցումներ լինեն: Բաղրամյանը նշեց նաև, որ տեղեկություն չունի, թե ովքեր են «Ղարաբաղ տելեկոմ»-ի սեփականատերերը:
Դիտարկմանն էլ, թե ոլորտում մենաշնորհ կա, արդյո՞ք այն պետության կողմից է հովանավորվել, նա նշեց՝ մենաշնորհը պետության կողմից չի հովանավորվել. «Եթե խոսենք ՀՀ մասով, ապա մեզ մոտ հեռահաղորդակացման ոլորտում էական զարգացումներ են եղել տարբեր տարիների ընթացքում: Այսօր կարող ենք ասել, որ առաջատար եվրոպական երկրներին համահունչ գներ ունենք»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի և Արցախի հանձնաժողովների աշխատանքի արդյունքն է, որ այսօր ունենք նվազեցում:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55