«Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013թ-ի հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: Այս մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որով անդրադարձ է կատարվում հրապարակումներին, թե մինչեւ հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին 7 տարում Արցախի տնտեսական աճը զգալի գերազանցեց պլանավորվածը, որի արդյունքներից մեկն էլ, որպես սոցիալական էֆեկտ, արտահայտվեց 3G ցանցի վրա ծանրաբեռնվածության նկատելի աճով: Այս պատճառով Ընկերությունը որոշեց գնալ լրացուցիչ լուրջ ներդրումների՝ ցանցն արդիականացնելու, թողունակությունը մոտ 10 անգամ ավելացնելու, 3G ծածկույթն ընդլայնելու հիմնական ավտոմայրուղիների և փոքր բնակավայրերի ուղղությամբ: Արդիականացման և ցանցի ընդլայնման պրոցեսի ավարտին կիրականացվեն այլ ուսումնասիրություններ՝ գնահատելու նորագույն բջջային տեխնոլոգիաներ ներմուծելու հնարավորությունը: Այս ճանապարհին միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «Ղարաբաղ Տելեկոմը» հաղթահարում է հայտնի բարդություններ՝ պայմանավորված Արցախի Հանրապետության կարգավիճակով:
1. «…Օպերատորը նաև որոշակի կամք չի դրսոևորել, որպեսզի նվազեցումները լինեն»:
Ռոումինգ սակագներին առնչվող հարցադրումների վերաբերյալ Ընկերությունը հարկ է համարում ընդգծել. տարիների ընթացքում բոլոր սակագնային նվազումներն իրականացվել են «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ:
Ա. 2012-ի հոկտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի բաժանորդների համար գործող 113-136 դր/ր նվազեցվեց 45դր/ր-ի:
Բ. 2015-ի հունվարին «ՎԵՈՆ Արմենիայի»-ի (Բիլայն) բաժանորդները 116-232դր/ր-ի փոխարեն սկսեցին խոսել 45դր/ր միասնական սակագնով:
Գ. 2015-ի մարտին՝ Յուքոմի բաժանորդները, ևս, 115-216դր/ր-ի փոխարեն սկսեցին օգտվել 45դր/ր սակագնից:
Դ. 2018-ի սեպտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի հետ համատեղ սահմանվեց 38դր/ր ՀՀ և Արցախի ցանցեր ելքային և 25դր/ր մուտքային զանգերի սակագին: Եվ, ինչպես տեղյակ եք, այս տարվա օգոստոսի 1-ից գնային այս քաղաքականությունը որդեգրեցին նաև ՀՀ մյուս 2 երկու օպերատորները:
«Ղարաբաղ Տելեկոմն» իր բաժանորդների համար արել է ռոումինգ ծառայությունում հնարավոր առավելագույնը՝ սահմանելով 0 դրամ ՀՀ ցանկացած բջջային ցանցում մուտքային զանգերի համար:
Ընկերությունը հայտարարում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ սակագնային քաղաքականության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ ժամանակացույցի կյանքի կոչելու համար»:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55