Նախքան ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքը, ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ երեկ գիշեր Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին և ԼՂ-ում հակառակորդի կրակոցից երկու հայ զինվորների մահվանն ու իր ցավակցությունը հայտնեց:
«Երեկ երեկոյան մեր մայրաքաղաքում տեղի է ունեցել դժբախտ պատահար. Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում մեր երկու քաղաքացիները զոհվել են»,- արձանագրեց ԱԺ փոխխոսնակը և ցավակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթեց շուտափույթ ապաքինում:
ՀՀԿ խոսնակը նշեց, որ կապի մեջ է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, ով տեղեկացրել է, որ առկա է դրական դինամիկա: ՀՀԿ խոսնակը կապ է պահում նաև ուժային կառույցների հետ:
Շարմազանովի երկրորդ հայտարարությունը վերաբերում էր այս գիշերի հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական փորձին, որի արդյունքում երկու հայ զինծառայող է զոհվել:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունենալով` նկատեց, որ ԱԺ նախագահի տեղակալն օգտագործում է «դժբախտ պատահար» արտահայտությունը, մինչդեռ, դեպքից անցել է 12 ժամ, սակայն մինչ հիմա իրավապահ մարմինները որևէ պաշտոնական վարկած առաջ չեն քաշել:
«Այսօրվա տեխնիկական հագեցվածության պարագայում 12 ժամը բավարար է, որ գոնե որոշակի նախնական վարկած առաջ քաշեին ու տեղեկություն հաղորդեին»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը և հիմնավորեց` «գոնե այն պատճառով, որպեսզի բամբասանքները երկրաչափական պրոգրեսիայով չտարածվեին»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ի պատասխան տեղեկացրեց, որ բոլորը մտահոգված են և կոչ արեց զինվել համբերությամբ ու սպասել պաշտոնական պարզաբանումների:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55