Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը «մեծ ջանքեր» է գործադրում, որպեսզի արքայազն Հարիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլն իրեն մեկուսացած չզգա, ինչպես արքայադուստր Դիանան, պնդում է թագավորական փորձագետ Դունկան Լարկոմբը:
Fox News-ի հաղորդմամբ՝ մի շարք մրցանակների արժանացած բրիտանացի գրողը երեքշաբթի հայտնել է, որ միապետը Սասեքսի 38-ամյա դքսուհուն մշտապես թագավորական միջոցառումների հրավերներ է ուղարկում: Նրա խոսքով՝ այս քայլով թագուհին ցանկանում է վստահ լինել, որ Մարքլն իրեն միայնակ և մեկուսացած չի զգա, ինչպես իր հանգուցյալ սկեսուրը:
«Մեգանը, կարծես, հատկապես սերտ հարաբերություններ է հաստատել թագուհու հետ»,- ասել է Լարկոմբը, որը գրեթե 10 տարի The Sun պարբերականում որպես թագավորական փորձագետ է աշխատում:
Լարկոմբը հավելել է, որ դա ջանք է, որը «չի եղել Քեմբրիջի դքսուհու (Քեյթ Միդլթոն) պարագայում», որն արքայազն Ուիլյամի հետ ամուսնացել է 2011 թվականին:
«Թագուհին անցյալ տարի՝ թագավորական ընտանիքին Մեգանի անդամակցության առաջին մի քանի ամիսներին, հատուկ և փոքր-ինչ անսովոր ջանքեր էր գործադրում նրան ընտանիք ընդունելու համար»,- ասել է Լարկոմբը և հավելել, որ 99 տոկոսով վստահ է, որ թագուհին նույն բանը չի արել Քեյթ Միդլթոնի դեպքում:
Լարկոմբը բացատրել է, որ այս քայլը, հավանաբար, կապված է «անցյալի դասերի» հետ, երբ արքայադուստր Դիանան «թագավորական ընտանիքում իրեն օտար էր զգում»:
Հաղորդվում է նաև, որ, ըստ շրջանառվող լուրերի, Մեծ Բրիտանիայի միապետը հանգստյան օրերին Մարքլին Շոտլանդիայի Բալմորալ ամրոց է հրավիրել՝ վերջինիս 38-ամյակը տոնելու:


13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56