Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել են հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի 40 կողմնակիցներ: Այս մասին ուրբաթ հաղորդել է ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն: «Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են 40 իրավախախտներ, բոլոր փաստերով հետաքննություններ են կատարվում», - ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս պարզվում է անկարգությունները հրահրողների ինքնությունը: «ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն շարունակում է սովորական ռեժիմով աշխատանքը եւ ապահովում է հասարակական կարգի, քաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերի անվտանգությունը: ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն հիշեցնում է, որ բոլոր հնարավոր սադրանքները՝ ուղղված հասարակական կարգի ապակայունացմանը, ժամանակին կանխվելու են՝ օրենքին համապատասխան», - ընդգծվում է հաղորդագրությունում: ՆԳՆ ԳՎ տվյալներով՝ մոտ 1.5 հազար մարդ փորձել է օգոստոսի 9-ի գիշերն անկարգություններ կազմակերպել Ղրզղստանի մայրաքաղաքում: «Հասարակական-քաղաքական իրավիճակը փորձել է ապակայունացնել մոտ 1.5 հազար մարդ», - ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալներով ՝ անկարգությունների մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, առեւտրի կենտրոններ և սուպերմարկետներ, ինչպես նաև արգելափակել են ճանապարհները: «Մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները ագրեսիվ անձանց կողմից հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացման փորձերի եւ հետագա հնարավոր անկարգությունների , ավազակությունների, խուլիգանության կամնխարգեման անհրաժեշտ միջոցառումների անցկացման ընթացքում հատուկ միջոցներ են կիրառել», - նշում է ՆԳՆ ԳՎ-ն: Բիշքեկում զանվգածային ն անկարգությունների փորձը ձեռնարկվել էին, ամենայն հավնականությամբ օգոստոսի 8-ին հատուկ գործողության ընթացում ձերբակալված երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների կողմից: Նրան աջակցող մոտ 1000 մարդ հավաքվել էր կենտրոնական հրապարակում եւ պահաջում էր պետության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը: Ավելի ուշ ոստիկանությունը հատուկ միջոցներով նրանց ցրել էր: Վերջին տվյալներով՝ օգոստոսի 7-8-ը բժշկական օգնության համար դիմել է մոտ 98 մարդ: Աթամբաեւը դատարանի որոշմամբ կալանավորվել է մինչեւ օգոստոսի 26-ը: Նա կասկածվում է «Կոռուպցիա» հոդվածով հանցագործության կատարման մեջ:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56