Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Եվ քանի որ մենք բոլորս արձանագրում ենք, որ «Սանիթեքը» պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում, քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր ուղղակի պարտականությունը կատարի։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը», - ասաց Հակոբ Կարապետյանը։ «Սանիթեք» ընկերությունը, հիշեցնենք, հայտարարություն է տարածել, որում նշված է, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Քաղաքապետի ամուլի խոսնակն ասաց, որ աղբամանների տեղադրումը Դավթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան։ «Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեքին» և այլ կառույցներին, որպեսզի տեղյակ պահի իր գործողությունների մասին։ Տեղափոխված աղբամանները հիմա գտնվում են պահպանվող տարածքում», - նշեց Կարապետյանը։ Ինչ վերաբերում է վճարումներին, Հ. Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը կիրառում է տույժեր և պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ այն չափով, որ չափով իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55