Եղեգնաձորում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 27-ամյա բնակչին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը իր վարած «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում գործող սրճարանի հարակից տարածք, որտեղ իր անձի առավելությունը շրջապատում ընդգծելու մոլուցքով տարված, խուլիգանական մղումներով՝ ավտոմեքենայի պատուհանից դուրս է հանել իր կողմից ապօրինի ձեռք բերված «Կալաշնիկով» մոդելի հրազենը, որից կրակոցներ է արձակել անհայտ ուղղությամբ և հեռացել, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը: Կատարվել է դեպքի վայրի և նշված ավտոմեքենայի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են 7 հատ 7,62մմ տրամաչափի մարտական փամփուշտների կրակված պարկուճներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01