Փրկարար ծառայությունում օգոստոսի 9-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնակցում էին ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետեր:
Մարզային փրկարարական վարչությունների պետերը, ստորաբաժանումների ղեկավարները ծառայության տնօրենի տեղակալին զեկուցեցին օգոստոսի 2-9-ի հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և արտապլանային աշխատանքների, դեպքերի և պատահարների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցեցին, որ ի կատարումն նախարարի՝ օգոստոսի 6-ի թիվ 825 հրամանի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա տոնակատարությանը պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և անցկացնելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Գեներալ Գաբրիելյանը հանձնարարեց կազմակերպել ստուգատես պատրաստվածության վիճակին ծանոթանալու համար:
Ըստ զեկույցների՝ օգոստոսի 7-ին Խնձորեսկում տեղի ունեցած «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը, որտեղ ներկա են գտնվել ՀՀ վարչապետը և այլ բարձրաստիճան այրեր, ՀՓՋ-ներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Շիրակի և Լոռվա մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների զեկույցների համաձայն այս շաբաթ Ճապոնիայի մասնագետների հետ համատեղ իրականացրել են Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրած մեքենաների տեխզննում և վերացրել նկատած թերությունները:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկույցները լսելուց հետո հարց և պատասխանի միջոցով պարզեց անհանգստացնող խնդիրների էությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ:
Նա Գեղարքունիքի մարզային վարչության պետին հանձնարարեց օգոստոսի 13-ին Սևանում անցկացվող համահայկական խաղերին ընդառաջ պատրաստվել ուժերի ներածին չափով, հարկ եղած դեպքում ներգրավել հավելյալ ուժեր: Թեմայի շրջանակներում Երևանի փրկարար վարչությանը հանձնարարեց պատրաստվել համահայկական խաղերի փակմանը՝ ըստ Երևանում նախատեսված և ներկայացված միջոցառումների ցանկի:
Քանի որ հանրապետությունում հրդեհների քանակը չի նվազում, գեներալը հանձնարարեց իրականացնել հրդեհների արդյունավետ վերլուծություն հետագայում աղետներից խուսափելու համար: Խորհրդակցության ղեկավարը խստագույնս հանձնարարեց համագործակցել ՏՀԿ վարչության հետ և լրատվամիջոցների հետ շփումներն իրականացնել ըստ ցուցումի:
Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 34 ՀՓՋ-ում իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ գեներալ Գաբրիելյանը նշեց, որ նախարարի պահանջն է՝ ահազանգող քաղաքացիների հանդեպ լինել առավելագույնս բարեհամբույր: Նա խորհրդակցության մասնակիցներին իրազեկեց, որ նախարարի հրահանգով արտաժամյա աշխատանք կատարած բոլոր փրկարարները ստանալու են համապատասխան վարձատրություն:
Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 20.696 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 31 և 8 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 88 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 139 հաղորդագրություն: Հաշվետու ժամանակահատվածում ՃԿԱԿ օպերատիվ խմբերն իրականացրել են 18 ելք: Գրանցված հրդեհներից 9-ը՝ շենք, 205-ը՝ բուսածածկ տարածքներ (այրվել է մոտ 318 հա տարածք):
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55