Սարսափելի ճանապարհները խանգարում են Լոռու զբոսաշրջության զարգացմանը։ Մարզի բնակիչները ոգեշնչված են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցից ու պատարստվում են սեփական գործն սկսել, եթե ենթակառուցվածքների հարցը լուծվի։
Լոռեցիները հույս ունեն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցից հետո ճանապարհների խնդիրը վերջապես կլուծվի ու զբոսաշրջության ոլորտը կակտիվանա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի PR մենեջեր Աննա Բալայանը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20–21–ին Լոռում էր։ Այցի շրջանակում նա եղել էր Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում, մեծն գրող Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձորում, միջնադարյան Լոռվա բերդում, Դսեղի մոտակայքի Ծովեր լճում և այլուր։
«Այժմ Լոռու համար ամենաարդիական խնդիրը վատ ճանապարհներն են։ Դրանց վիճակը բացասաբար է անդրադառնում տուրիստական ցուցանիշների վրա։ Մեծ ավտոբուսները չեն կարող մոտենալ նույնիսկ ամենահայտնի տեսարժան վայրերին, հյուրանոցները գրեթե դատարկ են», – նշեց նա։
Բալայանը նշեց, որ Սարգսյանի այցից հետո տեղացիները ոգևորված են, հույս են հայտնել, որ մարզում փոփոխություններ կլինեն։ Ավելին` ոմանք կարծում են, որ ենթակառուցվածքների հարցը շուտով կլուծվի, ու նրանք կկարողանան հետևել նախագահի կոչին ու սեփական գործն սկսել, հյուրանոց կամ տուրիստական կենտրոն բացել։
Փորձագետը կարծում է, որ մարզն իսկապես մեծ ներուժ ունի։ Զբոսաշրջային փաթեթներում կարելի է ներառել դեռ անհայտ ուղղություններ, օրինակ` Դսեղի մոտ գտնվող Ծովեր լիճն ու մոտական տեսարժան վայրերը։
«Մենք փորձում ենք զարգացնել նաև զբոսաշրջության նոր տեսակները։ Արդեն ռաֆթինգով ու փենյթբոլով զբաղվելու վայրեր կան, Փամբակում «Հեքիաթի տուն» է հիմնվել», – ասաց նա։
Բալայանը հայտնեց, որ ապրիլից հուլիսի միջակայքում մոտ տասը հազար զբոսաշրջիկ է Լոռի այցելել։ Սակայն զբոսաշրջիկների քանակը հետզհետե նվազում է, իսկ ձմռանը հարաբերական լռություն է։
Նշենք` այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության ոլորտի 12,8% աճ է գրանցվել` նախորդ տարավ նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալների համաձայն` այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` 2018 թվականի հունվարից-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1 651 782 զբոսաշրջիկ՝ այն դեպքում, երբ 2017-ին այդ թիվը եղել է 1 494 779: ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերջին տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար–մարտին հանրապետության այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 719 531, ինչը 5,2% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվից 364 489 մարդ զբոսաշրջության նպատակով են հանրապետություն այցելել։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02