Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է 2016 թվականի ընթացքում նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքներն ու առաջիկա անելիքները:
«Վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը միջազգային կառույցների հետ ավելի է ակտիվացել և համատեղ ջանքերի շնորհիվ ոլորտի զարգացմանն ուղղված բավական արդյունավետ ծրագրեր են իրականացվել», – նշել է փոխնախարարը` հավելելով, որ վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության ոլորտին օժանդակությունն ավելացել է շուրջ 160 տոկոսով:
Այս առումով, մասնավորապես, կարևորվել են Եվրամիության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինասնավորմամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Եվրամիության հետ համագործակցության շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրով» (ENPARD) 26 միլիոն եվրո արժողությամբ եռամյա ծրագրին, որից 20 մլն-ը` բյուջետային աջակցություն է, 6 մլն-ը` տեխնիկական և իրականացվում է ՄԱԿ-ի կառույցների կողմից: Փախնախարարը նաև տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագրեր հակակարկտային ցանցերի ներդրման և ցրտահարության դեմ պայքարի նոր միջոցների կիրառման ուղղությամբ:
Ընդգծելով, որ կոոպերացիայի զարգացումը ներկայումս համարվում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի գերակա ուղղություններից մեկը` փոխնախարարը նշել է, որ ENPARD ծրագրի զգալի մասը նպատակաուղղված է աջակցելու նորաստեղծ կոոպերատիվներին:
Անդրադառնալով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ իրականացվող ծրագրերին`փոխնախարարը հատկապես շեշտել է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացմանն ու համայնքների բարեկեցության բարձրացմանն ուղղված «Մաքուր էներգիա և ջուր», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», ինչպես նաև «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրերի արդոյւնավետությունն ու հաջող ընթացքը:
ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացվում են նաև անասնաբուժական կենտրոնների ստեղծման և մասնավոր խորհրդատվական համակարգերի խթանման ծրագրեր: Այս առումով փոխնախարարը հայտնել է, որ մինչև 2017 թվականի ավարտը նախատեսվում է ստեղծել մոտ 25 անասնաբուժական կենտրոն, որոնք կապահովեն այլընտրանքային խորհրդատվություն գյուղացիական տնտեսությունների համար: Ընթացիկ տարում ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորում է տրամադրել ջրախնայողատար համակարգերի տեղադրման մասով պիլոտային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Լայնածավալ համագործակցություն է ծավալվել նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ, այդ թվում` նաև Խաղողի կոլեկցիոն այգիների ստեղծման ուղղությամբ ծրագիր: Այժմ քննարկվում է պարենային անվտանգության բարձրացման նախաձեռնության իրականացման հարցը:
Փոխնախարարի խոսքով` նախարարությունը բավականին արդյունավետ համագործակցություն է ծավալում երկկողմ ձևաչափով, այդ թվում` նաև հարևան երկրների հետ, և սեպտեմբեր ամսին փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է փորձագետների այց Հայաստան Վրաստանից, Մոլդովայից և Իրանից:
Անդրադառնալով ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի քննարկումներին` փոխնախարարը հայտնեց, որ ստեղծված են 12 աշխատանքային խմբեր, որոնք նպատակաուղված են գյուղատնտեսության ոլորտում տարբեր համատեղ ծրագրերի իրականացմանը:
Ընդգծելով, որ ԵՏՄ-ն ներկա դրությամբ ամենաարդիական շուկան է հայրենական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար` փոխնախարարը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը այժմ միջոցներ է ձեռնարկում դեպի ԵՏՄ շուկա արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ, և 2016 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղբանջարեղենի արտահանման ծավալներն աճել են 90 տոկոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02