«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական ակցիան շաբաթ մեկնարկել է Ֆրանսիայի մայրաքաղաքում, հաղորդում է ria.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դեղին բաճկոններով մարդիկ հավաքվել են Փարիզի Villiers մետրոյի կայարանի մերձակայքում: Նրանք սրճել են և զրուցել միմյանց հետ:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ, ակցիայի մթնոլորտը հանգիստ է: Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս «Մենք այստեղ ենք, Էմանուել Մակրոն» կարգախոսներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ մետրոյի ելքերի մոտ և հարակից փողոցներում հերթապահել են ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված ջոկատները, որոնց մեքենաները կայանված են եղել ոչ հեռու:
Որոշ ժամանակ անց մասնակիցները սկսել են շարժվել դեպի Փարիզի օղակաձև ճանապարհի ուղղությամբ. շաբաթ օրը նախատեսված է բավական երկար երթ: Ոստիկանությունը, որը շարժվում է շարասյան առջևից, երբեմն-երբեմն փորձում է դադարեցնել նրանց ընթացքը: Իրավապահների հետ բախումներ ու անկարգություններ դեռևս չեն գրանցվել:
Հաղորդվում է, որ ցուցարարները շարունակում են պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56