Երևանի ավտոբուսի պայթյունի ֆոնին կրկին տեղեկություն եղավ, որ ապրիլի 25 լույս 26-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Արցախի արևելյան սահմանները: Հայկական լրատվամիջոցները կրկին ահաբեկված գրում են պատերազմի վերսկսվելու մասին, գրում մեղադրանքներով համեմված խուճապային վերլուծություններ: Մի քանի հանգամանք, սակայն, մեր մեդիադաշտը հաշվի չի առնում, նախ՝
1. Ադրբեջանը չի կրակել մեր դիրքերի վրա, այլ հրետակոծել է սահմանամերձ բնակավայրերը, ինչի արձագանքը ավելի մեծ կարող է լինել:
2. Մեր զինվորները զոհվել են բեկորներից, այսինքն փոխհրաձգություն գրեթե չի եղել, ինչը նշանակում է, որ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու մասին դեռ մի քանի ամիս էլ վաղ է խոսելը:
3. Եվ ամենակարևորը՝ Ադրբեջանը հիմա չի գնա պատերազմի, քանի որ չի կարողանա պատասխանել այս օրերին Բաքվում հավաքված հարյուրից ավելի միջազգային պատվիրակությունների հարցերին:
Քանի որ ապրիլի սկզբի պատերազմի հետևանքով Ադրբեջանը կրեց փաստացի խայտառակ պարտություն և ստիպված եղավ դիմել ՌԴ միջամտությանը՝ հրադադար հաստատելու համար, միաժամանակ ապացուցված է, որ պատերազմի ագրեսորը հենց Ադրբեջանն էր, հիմա այդ երկիրը խնդիր ունի քարոզչական որոշ հնարքների դիմել՝ մի փոքր փոխելու աշխարհի վերաբերմունքը:
Այդ նկատառումով.
-Կրակելով մեր սահմանամերձ բնակավայրերին՝ Ադրբեջանը ստիպում է, որ մերոնք պատասխան կրակ բացեն իրենց բնակավայրերի վրա, ինչը մեր թշնամու քարոզչամեքենան կներկայացնի որպես մեծ ագրեսիա հայկական կողմից:
-ՄԱԿ-ի ֆորումը Ադրբեջանում տևում է ապրիլի 25-27-ը: Դա նշանակում է, որ մինչև ապրիլի 26 լույս 27-ի գիշերը, գուցե հաջորդ գիշերն էլ կրակի, բայց դա կրելու է խիստ տեղային և սահմանափակ բնույթ և չի վերածվի լայնամասշտաբ պատերազմի: Այլ հարց է, որ մերոնք պետք է լինեն խիստ զգոն՝ կորուստներից խուսափելու համար:
-Կարեն Վրթանեսյանը և Տիգրան Քոչարյանը շատ տեղին էին գրել, որ հիմա ադրբեջանական լրատվամիջոցները ավելի համարձակ են գործում, քան այդ երկրի զինված ուժերը: Դա ևս ապացուցում է, որ այս օրերի ադրբեջանական կրակոցները քարոզչության համար են:
Նաիրի Հոխիկյան
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02