Մարալիկում օգոստոսի 10-ին բամբակամանվածքային ֆաբրիկայի վերագործարկման ժամանակ մի խումբ մարալիկցիներ հայտնում էին իրենց դժգոհությունը համայնքի ղեկավարից: Նրանք ցանկանում էին իրենց ձայնը լսելի դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Մարալիկում մասնակցում էր գործարանի բացմանը:
Բողոքի եկած մարալիկցիները պնդում էին՝ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը ոչինչ չի արել համայնքը զարգացնելու համար, փոխարենը նախկինում իշխող Հանրապետական կուսակցության աջակցությունը վայելած համայնքի ղեկավարն «իր ու իր ազգականների խնդիրներն է լուծում և տևական ժամանակ է «փախած» վիճակում է»: Իմանալով, որ իրենց բողոքն արտահայտելու համար բնակիչները հերթապահում են համայնքապետարանի մուտքի մոտ, նա, բողոքողների խոսքով, «շրջիկ համայնքապետարան» է ստեղծել ու այս համայնքից այն համայնքում է ավագանու նիստերն անցկացնում: Խոշորացված Անի համայնքի, որի մեջ է նաև Մարալիկը, ղեկավարը ներկա չէր նաև ֆաբրիկայի վերագործարկման արարողությանը:
Մարալիկցիներին այդպես էլ չհաջողվեց տեսնել վարչապետին, փոխարենը միջոցառման ավարտին նրանք դժգոհությունը փոխանցեցին լրագրողներին: «Թալանում են Մարալիկը, հիմա էլ Մարալիկի ուսումնարանի շենքն են անասնագոմ սարքել: Եթե մինչև սեպտեմբերի 1-ը մեր հարցին լուծում չտրվի, Մարալիկում արյունահեղություն կլինի»,-նշում էին մարալիկցիները:
2017-ին 17 համայնքների միավորման արդյունքում է ձևավորվել է Անի համայնքը, որի կենտրոնը Մարալիկն է։ Արտակ Գևորգյանը 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ նախորդ տարի ընտրվել է խոշորացված Անի համայնքի ղեկավար:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56