Կյանքի 92-րդ տարում կյանքից հեռացել է հայ երաժշտական մշակույթի ականավոր գործիչ, մանկավարժական գործի առաջնորդ, Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի փայլուն դարաշրջանը կերտած Տատյանա Հայրապետյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Տատյանա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 11:00-13:00-ն, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):
Տատյանա Հայրապետյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին, Երևանում: Երաժշտարվեստի ասպարեզում առաջին քայլերը սկսել է 1930-ականներին, Երևանի այդ ժամանակի միակ երաժշտական դարբնոցում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան դպրոցում, անվանի մանկավարժ Վերոնիկա Աշխարհումյանի մոտ: Այնուհետև, ուսումը շարունակել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում, Դ. Լեգկերի դասարանում: Երիտասարդ խոստումնալից ջութակահարն իր կատարելագործման ուղին շարունակեց Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Ավետ Գաբրիելյանի, Յակով Ռաբինովիչի, Աբրահամ Յամպոլսկու դասարաններում: Վերադառնալով Երևան, Տ. Հայրապետյանը ծավալեց ակտիվ համերգային գործունեություն՝ մենակատարի ելույթները զուգակցելով Կոնստանտին Սարաջյանի ղեկավարությամբ գործող Երևանի սիմֆոնիկ նվագախմբում՝ իր աշխատանքին:
1948 թվականից Տատյանա Հայրապետյանը ներգրավվեց մանկավարժական գործունեության մեջ: Իսկ 30 տարի անց գլխավորեց հանրապետության «Երաժշտական տասնամյակը»՝ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը:
Տատյանա Հայրապետյանի մասնագիտական դասարանի հայտնի աշակերտներն են՝ Էդվարդ Թադևոսյանը, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Հայկ Դավթյանը և այլք:
Երաժշտարվեստում ունեցած հսկայական ավանդի, կատարողական դպրոցի զարգացման գործում ներդրման համար Տատյանա Հայրապետյանը արժանացել է մի շարք պատվավոր կոչումների և շքանշանների. ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Պատվո նշանի, Մովսես Խորենացու մեդալի:
Ականավոր մանկավարժ և արվեստի իրական նվիրյալ Տատյանա Հայրապետյանի կերպարը դեռ երկար կուղեկցի երաժշտական հանրությանը:
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47