Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մի քանի օր առաջ է վերադարձել Արցախից և Sputnik Արմենիայի եթերում պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներից:
Մելիք–Շահնազարյանը նշում է, որ Արցախում այս պահին տեղի են ունենում երկու միմյանց հակասող գործընթացներ։
«Մի կողմից ընտրական քարոզարշավն է, որովհետև մարտին այնտեղ տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և այդ նախընտրական փուլը կարծես թե շատ շուտ է սկսվել Արցախում, անգամ ընտրություններից մի քանի ամիս առաջ»,- նշում է նա:
Քաղաքագետի կարծիքով՝ դա երևի թե հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական զարգացումներով: Մյուս կողմից` քարոզչական, նախընտրական փուլին զուգընթաց կան նաև ինչ-որ սպասողական տրամադրություններ:
«Այն ուժերը, որոնք կարող են հավակնել թե՛ խորհրդարանում տեղեր ունենալուն, թե՛ առավել ևս նախագահ ընտրվելուն, ոչ բոլորն են, որ այս պահին սկսել են խոսել կամ մտնել այդ պայքարի մեջ, նրանք սպասում են ինչ-որ բանի: Դժվար է ասել, թե դա ինչ է. Հայաստանից եկող ազդակների՞, թե՞ ներքին ինչ-որ պայմանավորվածությունների խնդիր կա: Փաստն այն է, որ մի կողմից արդեն բառացիորեն քարոզարշավ է ընթանում, սակայն մյուս կողմից դեռ ոչ բոլորն են ներգրավվել դրա մեջ»,– նշում է Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով` այդ սպասողականության տրամադրությունները շատ լավ են զգացվում։
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
17:45
17:34
16:56
16:35
16:22
16:04
15:52
15:39
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13