Օրերս BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակեց «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա»վերնագրով հոդվածը:
Լրատվամիջոցը պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել, որտեղ նշվում է, թե քննությունը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով հայտնի է Օգանովսկի մականվամբ:
168.am–ի հետ զրույցում աղմկահարույց հրապարակմանն անդրադարձավ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով անկախ Հայաստանի պատմության մեջ նման մի քանի դրվագներ նույնպես հիշեց.
–BBC-ի հրապարակման շուրջ քննարկումներ են ծավալվել, անվտանգության խնդիրներ են բարձրաձայնվում, ըստՁեզ՝ ի՞նչ էր դա:
–Դա նույնն է, ինչ ժամանակին արել է Լևոն Տեր Պետրոսյանի խոսնակ Լևոն Զուրաբյանը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին հանձնել էր խիստ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, և որն արեց Անվտանգության գծով խորհրդատու պարոն Մանուչարյանը՝ Ֆրանսիայի դեսպան մադամ դը Արթինգի հետ: Դրանք խիստ գաղտնի բանակցություններ էին, և էլի այսօրվա նման ոչ ոք չգիտի՝ դա ո՞նց էր հայտնվել այդ թերթերի էջերում՝ իբրև թե չգիտեն, բայց պարզ չի՞ ոնց: Նույնը կատարվում է հիմա:
Բոլոր այն մարդիկ, որոնք կապված են Ազգային անվտանգության հետ, շատ լավ պատկերացում ունեն՝ ոնց է դա հայտնվել BBC-ի, այն էլ՝ ռուսալեզու խմբագրության ձեռքում:
Ում մոտ կուտակված են համապատասխան նյութերը, այդ մարդը ծախում կամ ինչ-որ մեկի հրահանգով տրամադրում է համապատասխան ԶԼՄ-ներին: Հաշվարկը՝ հասարակական սկանդալ հարուցել:
–Ըստ Ձեզ՝ ո՞ւմ է դա ձեռնտու:
–Միայն Փաշինյանի վարչակազմին:
–Ինչո՞ւ:
–Որովհետև արդեն սպառել է ասվածքը Քոչարյանի շուրջ:
Տեսեք՝ ինչ են անում՝ իբր գեներալ Սամվել Կարապետյանն է եկել-կրակել մեզ վրա, այսինքն՝ ղարաբաղցին է եկել, կրակել մեզ վրա: Այն, ինչ բացահայտ էր անում Լևոն Տեր-Պետրոսյանը 1995-96թթ., հիմա նույնն անում է իր քաղաքական աշակերտը (ինչքան ես եմ հիշում` նա ընդհանրապես քաղաքականության մեջ է հայտնվել ի շնորհիվ Լևոն Տեր-Պետրոսյանի): Իմաստը՝ շարունակել ձգել այդ «գործը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55