ՄԱԿ-ի անդամ պետության արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ կիրառելը միջազգային իրավունքների ու սկզբունքների, այդ թվում ՄԱԿ-ի հռչակագրի բացահայտ խախտում է համարվում:
Ի հետևանս ԱՄՆ-ի կողմից Իրանի արտգործնախարարի դեմ կիրառված պատժամիջոցների, Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբ Աբադին միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեններին, և Վիեննայում տեղակայված դեսպաններին հղած նամակներում, միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել այդ քայլի դեմ:
Ոչ միայն Իրանի արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, այլև միջազգային մասշտաբով տարբեր ոլորտներում, ԱՄՆ-ն անօրինական քայլեր է ձեռնարկել:
Ինչպես նշված է Վիեննայում ՄԱԿ-ի գրրասենյակում Իրանի ներկայացուցչի նամակում, ԱՄՆ-ի այդ ինքնակամ որոշումը հակասում է դիվանագիտական օրենքներին ու սկզբունքներին և երկրների բարձրաստիճան այրերի անձեռնմխելիությանը:
Միջազգային նիստին մասնակցելու նպատակով, վերջերս Նյու-Յորք այցելած Իրանի արտգործնախարարի դեմ կիրառած սահմանափակումներով, ԱՄՆ-ը խախտել է ՄԱԿ-ի հռչակագրի 105-րդ հոդվածի երկրորդ կետը, 1945թ. կոնվենցիան և 1961թ. դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայում նշված կետերը: Այդ կոնվենցիայի համաձայն, ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները պետք է հարգեն դիվանագիտական անձեռնմխելիության սկզբունքը: Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելով, ԱՄՆ-ը բացահայտորեն անարգեց դիվանագիտությանը: Հետևաբար ՄԱԿ-ում Իրանի դեսպանը ՄԱԿ-ի պաշտոննատարներին ու կազմակերպության անդամ երկրների դեսպաններին զգուշացրել է Իրանի արտգործնախարարի դեմ պատժամիջոցներ կիրառելու, և միջպետական երկխոսության, միջազգային համագործակցության և բազմակողմանիության հիմքերի խախտման լուրջ հետևանքների կապակցությամբ:
Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելով, վտանգվում է պետությունների շփման համար անհրաժեշտ դիվանագիտական գործակցությունը: Այդ իսկ պատճառով, միջազգային հանրությունը պետք է դատապարտի ԱՄՆ-ի անօրինական այդ քայլը: Հակառակ դեպքում, երկարաժամկետ բացասական հետևանքներ են սպասվում դիվանագիտության համար:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության նամակում ևս ընդգծվել է այդ կետը և անդրադարձ է եղել հետևանքներին: Նամակում նշված է.«ՄԱԿ-ը, նրան ենթակա կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անդամ պետությունները, պարտավոր են պաշտպանել միջազգային իրավունքների սկզբունքները և մերժել համաշխարհային նախապաշարմունքները»:
Ինչպես Իրանի արտգործնախարարն է թուիթերում գրել՝ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի իրեն մեկուսացնելու գործընթացը և հաշտվի աշխարհի իրողությունների հետ:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55