ARM | RUS |

Արևմտյան Հայաստանի 15 նշանավոր բնական հուշարձանները

11.08.19 | 18:37

Մհերի դուռ – Հայտնի է նաև Ագռավաքար անունով: Սրբազան քարաժայռ է Վանա բերդի մոտ: Ավանդության համաձայն այստեղ է փակված աշխարհի անարդարություններից խռոված «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը` Փոքր Մհերը: Մի զրույցի համաձայն` ամեն տարի Համբարձման ու Վարդավառի գիշերը, երբ երկինքն ու երկիրը համբուրվում են, Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում ու երկրում, բայց համոզվելով, որ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը: Նույն ավանդության համաձայն` ապագայում Մհերը դուրս է գալու այնտեղից` ազատելու հայոց աշխարհը չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն: Հայկական հեթանոսական դիցաբանության մեջ պահպանվել է Արևի աստված Միհր աստծո երկրորդ գալստյան և աշխարհը չար ոգիների իշխանությունից ազատելու գաղափարը:

Բյուրակն լեռներ – Բարձրավանդակ Հայկական լեռնաշխարհի Թեքմանի և Կարայազի սարավանդների, Խնուսի և Վարթոյի գոգավորությունների միջև: Առավելագույն բարձրությունը 3650 մետր է, հիմքի շրջագիծը` մոտ 130 կմ.: Բյուրակն լեռների ջրբաժան սարավանդի վրա բարձրանում է հնագույն սառցադաշտերով մասնատված ատամնավոր և սրածայր մի լեռնաշար` Սրմանց, Շուշարի, Հավատամք, Սերկի լեռնագագաթներով: Նրանց միջև գտնվող արգելափակման լճերից է սկիզբ առնում Արաքս գետը: Լավային տարբեր հատվածների կարերից բխող հարյուրավոր սառնորակ աղբյուրները, ձնհալքն ու անձրևաջրերը սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների, որտեղից էլ առաջացել է անվանումը` Բյուրակն, որ նշանակում է Տասը հազար լճերի լեռ:

Բյուրակն լեռների կենդանական աշխարհի բնորոշ ներկայացուցիչներն են ճագարամուկը, նապաստակը, գայլը, աղվեսը, քարայծը, մողեսը, օձը:

Հայ ժողովուրդը սրբացրել է իր բնօրրանի այս հրաշալի անկյունն ու զանազան ավանդություններ կապել նրա հետ: Ժողովրդական մի զրույցի համաձայն Հայկ Նահապետը բռնակալ Բելի դեմ կռիվ սկսելուց առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում` համոզված լինելով, որ հայրենի ջրերը զորություն կտան նրա զենքին: Բյուրակն լեռները ոգեշնչման աղբյուր են եղել մի շարք հայ բանաստեղծների համար:

Ճորոխ գետ – Երկարությունը 438 կմ. է, ավազանը` 22.000 կմ.2: Սկիզբ է առնում Ճորոխի լեռնաշղթայի Չորմայրի լեռնագագաթի հյուսիս-արևմտյան լանջից, մոտ 3000 մետր բարձրությունից: Հոսում է Լազիստանի և Ճորոխի լեռնաշղթաների միջլեռնային տեկտոնական իջվածքով, կտրում Պոնտական լեռնաշղթան և Բաթում քաղաքի մոտ թափվում Սև ծովը: Գլխավոր վտակներն են Օլթին և Աջարիս Ծղալին: Օգտագործվում է ոռոգման և լաստառաքման համար: Ճորոխ գետի վտակ Թորթում գետի վրա է գտնվում Թորթումի ջրվեժը:

Նեմրութ լեռ – Վասպուրականի նահանգի Բզնունիք գավառում, Վանա լճի արևմտյան ափին: Բարձրությունը ծովի մակարդակից 3050 մետր է, հիմքի շրջագիծը` մոտ 50 կմ.: Լանջերը զառիթափ են, արևմտյան լանջերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ: Գագաթին կա խառնարան, որի մի մասում գոյացել է 6 կմ. երկարությամբ և 2 կմ. լայնությամբ քաղցրահամ լիճ: Նեմրութ լեռը վերջին անգամ ժայթքել է 1441 թվականին: Այժմ գտնվում է ֆումարոլային փուլում:

Հայկական մի ավանդության համաձայն Հայկ Նահապետը Խոշաբ գետի ափին Ք. ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճակատամարտում բռնակալ Բելին սպանելուց հետո նրա մարմինն ամփոփել է Նեմրութ լեռան վրա:

Արածանի գետ – Հայաստանի սրբազան գետերից է: Կոչվել է նաև Արևելյան Եփրատ: Երկարությունը 650 կմ. է, ավազանը` 40 հազ. կմ.2: Հայ մատենագիրները Արածանին հիշատակում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ: Սկիզբ է առնում Ծաղկանց լեռների հյուսիսային մասից` մոտ 3060 մետր բարձրությունից: Արածանու լայնությունը կազմում է 50-100 մետր: Արածանին դանդաղահոս է, հոսում է Մշո և Խարբերդի դաշտերով, այնուհետև Կեբան քաղաքից հյուսիս միանալով Արևմտյան Եփրատին` առաջացնում է Եփրատ գետը: Արածանի գետի աջափնյա գլխավոր վտակներն են Բագրևանդը, Խնուսը, Բյուրակնը, իսկ ձախափնյա վտակներից են Մանազկերտը, Մեղրագետը, Ճապաղջուրը: Արածանին հորդանում է ապրիլ-մայիս ամիսներին` դաշտային մասերում ողողելով շրջակա տարածությունները: Արածանու մակարդակը ցածր է հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմռանը սառցակալում է: Դեռևս ուրարտական ժամանակներից Արածանի գետի ջրերն օգտագործվել են ոռոգման նպատակով: Ունի էներգետիկ մեծ ռեսուրսներ, որոնք նվազ են օգտագործվում:

Արածանիի ավազանում են գտնվում Ալաշկերտ, Մուշ, Բալու և Խարբերդ քաղաքները: Նրա ակունքների մոտ էր գտնվում հայոց զորքի գլխավոր բանակատեղին` Շահապիվանը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում Նավասարդի տոները: Ք. ա. 68 թվականին հռոմեացի զորավար Լուկուլլոսի և հայոց արքա Տիգրան Մեծի (Ք. ա. 95–55 թթ.) միջև տեղի ունեցած ճակատամարտում հայոց զորքը խոշոր հաղթանակ է տարել հռոմեացիների նկատմամբ` ստիպելով նրանց դիմել փախուստի: 301 թվականին Հայաստանում Քրիստոնեության պաշտոնական կրոն դառնալուց հետո հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը (301–325 թթ.) հենց Արածանիում է մկրտել հայոց արքա Տրդատ 3-րդին (287–330 թթ.), հայ իշխաններին, հայոց զորքին և ժողովրդին:

Արածանի գետի ավազանի բնակչությունը մինչև 1915 թվականի հայոց մեծ եղեռնը գերազանցապես հայեր էին, որոնց մեջ տարածված ավանդության համաձայն Արածանիի հովտում է եղել Աստվածաշնչյան երկրային դրախտը:

Թորթումի ջրվեժ – Ճորոխ գետի վտակ Թորթում գետի ավազանում, Թորթում լճի հյուսիսային կողմում: Բարձրությունը 70 մետր է, լայնությունը` 45 մետր: Թորթումի ջրվեժի ձայնը դղրդյունով տարածվում է մինչև 20 կմ.-ի վրա: Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից է:

Տիգրիս գետ – Հայկական լեռնաշխարհի ամենաջրառատ գետն է: Կազմվում է Արևմտյան Տիգրիս և Արևելյան Տիգրիս գետերի միախառնումից: Մինչև Բաղդադ քաղաքը նավարկելի է: Երկարությունը 1900 կմ. է, ավազանը` 375 հազար քառ. կմ.: Տիգրիս գետի ակունքը համարվում է Արևմտյան Տիգրիսը, որը սկիզբ է առնում Արղնիի լեռնաշղթայից: Տիգրիսը Միջագետքի Էլ-Քուռնա քաղաքի մոտ միախառնվում է Եփրատ գետին և կազմում Շատ էլ-Արաբ գետն ու թափվում Պարսից ծոց: Տիգրիս գետի գլխավոր վտակներն են Մեծ Զավ, Փոքր Զավ, Դիյալա, Կերխե գետերը: Տիգրիսը գարնանը վարարելով` առաջացնում է աղետաբեր հեղեղներ: Ստորին հոսանքում Տիգրիս գետի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով: Տիգրիսի ափերին են գտնվում Դիարբեքիր, Մոսուլ, Բաղդադ, Էլ-Կութ և Ամարա քաղաքները:

Սիփան սար – Հանգած հրաբուխ Հայկական բարձրավանդակում, Վանա լճի հյուսիսային ափին: Համարվում է Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ 2-րդ լեռը` Մեծ Մասիսից հետո: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4434 մետր: Լանջերը զառիթափ են, կտրտված ձորակներով ու հեղեղատներով: Գագաթային մասը ծածկված է հավերժական ձյունով: Սիփան սարն ունի երեք խոշոր գագաթներ` արևմտյան (4434 մետր), արևելյան (4300 մետր), հարավային (4150 մետր), և երկու լճակներ: Սիփան սարի հետ հայ ժողովուրդը կապել է մի շարք առասպելներ ու դյուցազներգություններ` համարելով այն սրբազան լեռ:

Հյուսիսային Ծովակ կամ Չլդըր լիճ – Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Կարս քաղաքից 40 կմ. հյուսիս, Զարիշատ լեռների հարավ-արևելյան գոգավորության մեջ: Բարձրությունը ծովի մակարդակից 1959 մետր է, մակերեսը` 85 կմ2, խորությունը` 42, 7 մետր: Ունի եռանկյան ձև: Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ. է, լայնությունը` 16 կմ.: Չլդըր լճից սկիզբ է առնում համանուն գետակը: Լճի սնուցումը խառն է, ջրերը մաքուր են, քաղցրահամ, մասամբ` ինքնաբուխ:

Ավանդության համաձայն` բարձր լեռներով շրջապատված հովտում, զառիթափ լեռան կրծքին դուրս է ժայթքել սառնորակ աղբյուրը: Բնակիչները վախենալով, որ ջուրը կծածկի հովիտը, ակունքը միշտ փակ են պահել: Բայց մի օր մի աղջիկ մոռացել է փակել ակունքը և ջուրը ծածկել է գյուղը: Ասում են, թե այսօր էլ պարզկա օրերին լճի թափանցիկ ջրերի տակ կարելի է տեսնել հին գյուղի պատկերը

Աղթամար կղզի – Գտնվում է Վանա լճի հարավ-արևելյան մասում: Ամենաբարձր կետը Բարձր քարն է (1912 մետր): Տարածությունը մոտ 0,7 քառ. կմ. է, հեռավորությունը ցամաքից` 3, 5 կմ.: Ափերի ընդհանուր երկարությունը մոտ 4 կմ. է: Արևմուտքից Աղթամար կղզուն մոտ է Առտեր կղզին: Աղթամար կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից: Կղզու հյուսիս-արևմտյան անկյունում պահպանվել են կիկլոպյան պարսպապատերի հետքեր, որոնք, ըստ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու, մինչուրարտական բնակավայրի մնացորդներ են: Պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ 4-րդ դարում Աղթամար կղզում եղել է Ռշտունի նախարարական տոհմի ամրոցը: 7-րդ դարի կեսերին արաբների դեմ մղած պայքարում Աղթամարը հենակետ է հանդիսացել Թեոդորոս Ռշտունու (639–654 թթ.) համար: 10-րդ դարում Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին (908–937 թթ.) Աղթամարում մեծ շինարարություն է ծավալել` դարձնելով այն անառիկ բերդաքաղաք և Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքական և հոգևոր կենտրոնը:

Ըստ հատակագծային հորինվածքի` կղզու բարձրադիր մասում կառուցվել են արքունական և իշխանական ապարանքներ, զբոսատեղիներ, փողոցներ ու ծառուղիներ, որոնք կրկին պարսպապատվել ու կազմել են միջնաբերդը: Շինարարության պսակն են դարձել երկու հուշարձան-կոթողներ` Գագիկ Արծրունու պալատը և Սուրբ Խաչ եկեղեցին, որոնց կառուցումը հանձնարարվել է հանճարեղ ճարտարապետ Մանուելին: Այսօր, Աղթամար կղզու շինություններից կանգուն է միայն 915–921 թվականներին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:

Վանա լիճ – Հնում կոչվել է նաև Տոսպ լիճ, Բզնունյաց ծով, Խլաթի լիճ, Ռշտունյաց լիճ և այլ անուններով: Գտնվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթայից հյուսիս: Բարձրությունը ծովի մակարդակից 1720 մետր է, տարածությունը` 3765 քառ. կմ., իսկ միջին խորությունը` մինչև 25 մետր: Լճի մեջ թափվող մի շարք գետերից նշանավոր են Խոշաբը, Մարմետը, Բերկրին և Արճեշը:

Վանա լիճը հանդիսանում է երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ: Փակ լիճ է` նրանից դուրս չի գալիս ոչ մի գետ, որի պատճառով էլ ջուրն աղի է: Վանա լճի ջուրն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ բորակ: Լճի մակերևույթը գնալով բարձրանում է և ընդարձակվում: Լճի ընդարձակման պատճառով Արճեշ քաղաքը, որ գտնվում էր նրա հյուսիսային ափին, այժմ անցել է ջրի տակ: Հետզհետե կրճատվում է Վան քաղաքի և լճի հայելու միջև եղեծ տարածությունը:

Վանա լճի մեջ հաջող կերպով բազմանում է ձկան մի տեսակ` Տառեխը: Ձկան այս տեսակը հին և միջին դարերում որսվում էր, այնուհետև աղ դնելուց և չորացնելուց հետո արտահանվում էր օտար երկրներ: Ժամանակին մեծ էր նաև Վանա լճի դերը նավագնացության առումով: Վանա լճի ափին գտնվող քաղաքները` Վանը, Ոստանը, Խլաթը, Արճեշը, Բերկրին նավագնացությամբ էին կապվում միմյանց:

Վանա լճի կղզիներից նշանավոր են չորսը` Լիմը, Կտուցը, Առտերն ու Աղթամարը:

Բերկրիի ջրվեժ – Գտնվում է Վանա լճից 16 կմ. հյուսիս-արևելք` Վան քաղաքից 90 կմ. հեռու, Բերկրի գետի վրա: Հնում մտել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերան գավառի մեջ: Ունի 15 մետր բարձրություն:

Երզնկայի եռահարկ ջրվեժներ – Արևմտյան Եփրատի աջակողմյան վտակ Գայլ գետի վրա:

Արաքս գետ – Հայոց մայր գետն է: Աստվածաշնչում հիշատակվող դրախտի 4 գետերից մեկը: Աստվածաշնչում կոչվել է Գիհոն, հայկական աղբյուրներում` Երասխ, Արաքս, Արազ: Մովսես Խորենացին Երասխի անունը կապում է Հայկազյան Արամայիսի թոռան` Երաստի անվան հետ: Գեհոն եբրայերեն նշանակում է հարձակմամբ հոսել: Արաքս բառը ականավոր լեզվաբան Հր. Աճառյանը ստուգաբանում է խփել, խլել բայով, իսկ հունարենից թարգմանաբար Արաքս նշանակում է աղմկել:

Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Միակ գետն է, որ հոսում է հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքով և Ադրբեջանական Սաբիրաբադ քաղաքի մոտ միանալով Կուրին՝ թափվում է Կասպից ծովը։ Ֆրանսիացի աշխարհագրագետ Էլիզե Ռեկլյուն Արաքսն անվանել է «բուն հայկական գետ», հռոմեացի նշանավոր բանաստեղծ Վիրգիլիոսը Արաքսը պատկերել է որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ուժի, ազատաբաղձության և ըմբոստության խորհրդանիշ և այն անվանել «Կամուրջներ չհանդուրժող Արաքս»։ Մեկ այլ հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը գետն անվանել է «Գեղեցիկ Արաքս»։ Արաքսին է նվիրված հայ բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանի հանրահայտ «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը: Արաքսի հետ են կապված հայ ժողովրդական շատ զրույցներ ու ավանդություններ:

Արաքս գետի երկարությունը 1072 կմ. է, որից 200 կմ.-ը հոսում է Հայաստանի հանրապետության տարածքով։ Արաքսը հոսում է ՀՀ, ԼՂՀ, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով։ Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրուն մերձ կիրճերում՝ 6-7 մետրի)։ Խորությունը 3 – 4,5 մետր է։ Արագահոս գետ է (վայրկյանում՝ 1, 5 մետր)։ Նեղոսից հետո համարվում է աշխարհի ամենատղմոտ գետը: Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան 1 միլիոն վագոն տիղմ։ Արաքսի ձախակողմյան խոշոր վտակներն են հանդիսանում Ախուրյանը, Սև ջուրը, Հրազդանը, Ազատը, Արփան, Հագարին, Որոտանը, իսկ աջակողմյան խոշոր վտակներն են Մուրց, Մակու, Կոտուր, Կարսու գետերը: Արաքս գետի ամենախոր ու ամենանեղ տեղամասը Օրդուբադ–Մեղրի հատվածն է:

Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել: Դրանցից ամենանշանավորներն են Բասենի, Երվանդակերտի, Արտաշատի, Նախիջևանի և Ջուղայի կամուրջները: Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական: Այս կամրջից է սկսվել Արտաշատ–Տիգրանակերտ արքունի պողոտան: Ջուղայի հոյակապ կամուրջը, որի շինությունը ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն, 1605 թվականին ավերվել է պարսից Շահ Աբբաս I-ի (1587–1629 թթ.) հրամանով, որպեսզի և’ հայերը մոռանան տունդարձի ճամփան, և’ թուրքերը չկարողանան այդ կամրջով ներխուժել Պարսկաստան:

Արաքս գետն ունի հորդացման երկու շրջան: Առաջինը մարտ-ապրիլ ամիսներին է` կապված ցածրադիր վայրերի ձնհալքի և գարնանային անձրևների հետ, իսկ 2-րդը` մայիս-հունիս ամիսներին է` կապված լեռների ձնհալքի հետ: Արաքսի ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոս ամիսներին և ձմռանը: Հորդացումների ժամանակ Արաքսը մեծ ավերածություններ է առաջացնում հատկապես Արարատյան, Միլիի և Մուղանի դաշտերում:

Շատ հնուց Արաքսի ջրերը բարեբեր են դարձրել նրա ափերը: Արաքսի ջուրն օգտագործվել է ոռոգման նպատակներով: Դեռևս 7-րդ դարից գոյություն ունի ներկայիս Արմավիրի ջրանցքը: Այժմ միայն Արարատյան դաշտի ոռոգման նպատակով Արաքս գետից փորվել են շուրջ մեկ տասնյակի հասնող ջրանցքներ:

Արարատ լեռ կամ Մասիս սար – Լեռնազանգված Հայկական պար լեռնաշղթայի արևելքում, Արարատյան դաշտի հարավային մասում: Մեծ Մասիսը, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 5165 մետր, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է: Այն նաև հարաբերական բարձրությամբ (ստորոտից գագաթ), որ կազմում է 4300 մետր, աշխարհի ամենաբարձր լեռն է: Մեծ Մասիսի գագաթային մասը ծածկված է հավերժական ձյունով, որից սնվում է մոտ 30 սառցադաշտ: Հավերժական ձյան ստորին սահմանը 4100–4250 մետրի վրա է: Փոքր Մասիսի կամ Սիսի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մետր է: Ի տարբերություն Մեծ Մասիսի` Սիսը հավերժական ձյուն ու սառցադաշտեր չունի:

Մասիսը և նրա հարակից շրջանները Հայկական լեռնաշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջաններից են: Առավել հայտնի են Արարատ լեռան 139, 1319, 1679, 1840 և 1887 թվականների հզոր երկրաշարժերը: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու վկայության` 139 թվականի ահեղ երկրաշարժից է առաջացել Մեծ Մասիսի վիհը: 1840 թվականի երկրաշարժի հետևանքով կործանվել են Մեծ Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբի վանքը:

Հնում Մասիսը հարուստ էր բազում կենդանիներով ու թռչուններով և հռչակված էր որպես հայոց արքաների որսատեղի: Տակավին 10-րդ դարի արաբ պատմաշխարհագրագետ Իսթախրիի վկայությամբ Մասիսն ուներ անտառներ և որսատեղիներ: Իսկ 13-րդ դարի մեկ այլ արաբ պատմիչ Յակուբը գրում է, որ Արարատի վրա են գտնվում հայոց արքաների շիրիմները` իրենց գանձերով:

Մասիսը համարվում է հայոց սրբազան լեռը: Նրա շուրջ ստեղծվել են բազում առասպելներ: Ավանդության համաձայն այն եղել է դիցարան քաջ ոգիների, որոնք իբր հսկել են Մասիսը և անդնդակուլ արել հանդուգն սահմանախախտներին: Իսկ ըստ հնագույն հայկական ժողովրդական զրույցի` հայոց Արտավազդ Ա Արտաշեսյան արքան (Ք. ա. 160–115 թթ.) հոր` հայոց Արտաշես Ա Բարեպաշտ արքայի (Ք. ա. 189–160 թթ.) անեծքի համաձայն մի անգամ դեպի Մասիս որսի գնալիս բռնվում է քաջքերի կողմից ու շղթայվում Մասիսի վիհում: Աստվածաշնչյան Ծննդոց գրքի համաձայն Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Արարատ լեռան գագաթին է հանգրվանել Նոյ նահապետի տապանը:

Պատմիչ Փավստոս Բուզանդի վկայությամբ 4-րդ դարում եպիսկոպոս Հակոբ Մծբինեցին Նոյյան տապանը տեսնելու հույսով մի խումբ մարդկանց հետ փորձել է լեռան հյուսիս-արևելյան լանջով բարձրանալ Մասիսի գագաթը: Աստված տեսնելով նրանց ապարդյուն ջանքերն ու անսալով Հակոբի պաղատանքին` հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտից մի կտոր է ուղարկել նրան և հասկացրել Արարատի գագաթի անմատչելիությունը մահկանացուների համար: Հակոբ Մծբինեցու բերած այս փայտի կտորն այժմ, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի Մայր տաճարում:

13-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկի վկայությամբ հայերը Մասիսի գագաթը չեն բարձրացել ոչ թե նրա դժվարամատչելիության պատճառով, այլ լեռան սրբազնությունը չպղծելու համար:

Մասիսի գիտական նվաճման գործում կարևոր է ֆրանսիացի բնախույզ Պիտտոն դե Տուրնեֆորի դերը: Նա բացառիկ բույսեր փնտրելու և լեռնային բուսականության բնականոն դասավորությունն ուսումնասիրելու նպատակով 1701 թվականի օգոստոսին բարձրացել է մինչև լեռան հավերժական ձյան սահմանը: 1829 թվականի սեպտեմբերին հայ մեծ լուսավորիչ և արձակագիր Խաչատուր Աբովյանի (1809–1848 թթ.) ուղեկցությամբ Մասիսի գագաթն է բարձրացել Դորպատի համալսարանի պրոֆեսոր, բնախույզ Ֆրիդրիխ Պարրոտը (1791–1841 թթ.): 1845 թվականին գերմանացի երկրաբան, ակադեմիկոս Հերման Աբիխը (1806–1886 թթ.), մանրակրկիտ ուսումնասիրելով Մասիսի երկրաբանական, կլիմայական և այլ առանձնահատկությունները` որոշել է Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին` հարավ-արևելյան լանջը և թարգմանիչ Պետրոս Շարոյանի ուղեկցությամբ կատարել փայլուն վերելք: Այնուհետև բազում արշավախմբեր են տարբեր ուսումնասիրությունների նպատակով բարձրացել Մասիսի գագաթը: Այժմ այն հանդիսանում է Թուրքիայի զբոսաշրջային կարևոր հանգույցներից մեկը լեռնագնացությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների համար:

Նշենք նաև, որ Մասիսը ներշնչանքի աղբյուր է եղել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի բազում ստեղծագործողների համար: Մասիսին ձոնել են բազում բանաստեղծություններ, երգեր, կտավներ, համարել վեհության, մեծության և գեղեցկության խորհրդանիշ: Մասիսը, որպես հայ ժողովրդի վերածնված պետականության ու հույսերի խորհրդանիշ, պատկերված է Հայաստանի զինանշանի վրա:

Նյութի աղբյուր՝

  1. Թադևոս Հակոբյան «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Երևան, 1968, 512 էջ:
  2. Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 1–12, Երևան, 1974–1986:
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1–4, Երևան, 1990–2003:
  4. Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք–Բախշյան, Հովհաննես Բարսեղյան «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հատ. 1–5, Երևան, 1985–2001:
  5. Վիքիպեդիա. հայերեն ազատ հանրագիտարան:

Հեղինակ` Կարապետ Հակոբյան

Newinfo.am


2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և...

15:36

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել. Մանրամասներ՝ «Երևան Սիթի»-ի հրդեհից (Տեսանյութ)

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է...

15:03

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է...

14:33

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի...

14:02

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո Ցուցուլյան

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո...

13:23

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի ներկրման մասին (Տեսանյութ)

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի...

13:04

12:38

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

12:35

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»...

12:12

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում են

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում...

12:03

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների նախարարությունում

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների...

11:45

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի...

11:23

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է...

11:09

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա վիրավոր

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա...

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55