ARM | RUS |

Պարզաբանում Արարատյան Հայրապետական թեմի Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու պատկանելիության մասին

12.08.19 | 17:49

2019 թ. հուլիս 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրինա Սագրադովա-Գասպարյանը բաց նամակ էր հղել, որում պահանջ էր ներկայացվել ասորիներին վերադարձնել Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին:

Քանի որ Դիմիտրով գյուղը բնակեցված է հայերով ու ասորիներով, և եկեղեցու պատկանելության հարցը շատ նրբորեն կարող էր առնչվել երկու բարեկամական ժողովուրդների հարաբերություններին, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը դիմեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պարոն Ամատունի Վիրաբյանին ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ տիկին Նարինե Խաչատուրյանին՝ խնդրելով տրամադրել Դիմիտրովի եկեղեցու մասին արխիվային, պատմական տվյալներ՝ պարզելու եկեղեցու ծագման ու պատկանելության հարցը:

Ներքին Ղոյլասար կամ Ղոյլասար գյուղում (այժմ՝ Դիմիտրով) 1831թ. բնակվել են 85 մարդ, 80-ը՝ հայ, 5-ը՝ մահմեդական (տե՛ս Զավեն Կորկոտյան, Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում, 1831-1931 թթ., աղբյուրը՝ այստեղ):

1884թ. «Сборник материалов дла описанияа местностей и племен Кавказа» գրքում մի ընդարձակ հոդված ենք գտնում Ներքին Ղոյլասար գյուղի ասորական համայնքի մասին, որը հեղինակել է գյուղի ուսումնարանի ուսուցիչ, ազգությամբ ասորի Պ. Էյվազովը: Հոդվածում մանրամասն նկարագրվում է, որ ասորական համայնքն այս գյուղում ձևավորվել է 1830-ականներին՝ ռուս-պարսկական պատերազմից հետո՝ այստեղ տեղափոխվելով Պարսկաստանից: Էյվազովը նկարագրում է ասորիների կենցաղը, գյուղատնտեսությունը, մշակույթը, իրենց հարևան հայերի ու մուսուլմանների հետ հարաբերությունները, պատմում է, թե ինչպես էին ասորիներն ու հայերը համերաշխ ապրում ու գյուղի խնդիրները լուծում համատեղ ջանքերով:

Թեպետ այս հոդվածը տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը ներկայացնում է որպես փաստ՝ ապացուցելու գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու ասորական ծագման հանգամանքը, սակայն 43 էջանոց հոդվածում ոչ մի բառ չկա ո՛չ ուղղափառ Ս. Կիրիլ, ո՛չ էլ Ս. Աստվածածին եկեղեցիների մասին: Այստեղ միայն նշում է, որ եկեղեցական այլ տոների շարքում ասորիները մեծ շուքով նշում էին Ս. Կիրիլի ու Ս. Աստվածամոր տոները: Ս. Աստվածածնի տոնը նշելու հանգամանքը եկեղեցու պատկանելության մասին փաստ չի կարող լինել: Ս. Աստվածամորը նվիրված տոներ նշում են քրիստոնեկան ավանդական բոլոր եկեղեցիները: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Աստվածածնին նվիրված 7 տոն ունի:

Ըստ Էյվազովի՝ 1880թ. գյուղում ապրում էին 444 ասորիներ, 253 հայեր և 1 վրացի: Ասորիներն ու վրացին Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ էին:

Տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը պնդում է, թե Ներքին Ղոյլասարը և Ղոյլասարը տարբեր գյուղեր են՝ այդ կերպ փորձելով Ներքին Ղոյլասար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին նույնացնել այժմյան Մասիս գյուղի (նախկինում՝ Թոխանշալու) Ս. Աստվածածին եկեղեցու հետ, որը խոնարհված եկեղեցի է, իսկ ներկայիս Դիմիտրով գյուղի Ս. Աստվածածին եկեղեցին ներկայացնել որպես Ղոյլասարի Ս. Ասվածածին ասորական եկեղեցի:

Դեռևս խորհրդային տարիներին ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի կողմից հրապարակված տեղանունների բացատրական բառարարնների վկայությամբ Դիմիտրովն ու Մասիսը չէին կարող մեկ գյուղ լինել և 1945թ. առանձնանալ, քանի որ Թոխանշալուն Մասիս է անվանվել 1943թ., Ներքին Ղոյլասարը՝ Դիմիտրով 1949թ.: Մինչ այդ նրանք հայտնի են եղել իրենց հին անուններով և միավորված չեն եղել (նկ. 1, 2, 3, 4): Աղբյուրներ՝

  1. «Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան», Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1981թ.:
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1988թ.:

Այն, որ Դիմիտրով գյուղը նախկինում կոչվել է Ներքին Ղոյլասար, փաստում են նաև նույն գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հարավային դռան բարավորի վերին մասում առկա արձանագրությունները։ Այդ արձանագրություններից մեկում նշվում է եկեղեցու կառուցման, մյուսում՝ վերանորոգման մասին:

Առաջին արձանագրության մեջ ասվում է. «Տ(է)ր ա(ստուա)ծ Յ(իսու)ս Ք(րիստո)ս. /186- ամ(ի) / կառուցաւ / Ս(ուր)բ Ա(ստուա)ծ(ածի)ն եկէղէցին / գէղջ Նէրքին Ղօյլասարի, / ա(մենայ)ն օժանտակութ(եամ)բ Յակ/օբ ք(ա)հ(անայ)ի, ժօղ(ովր)թի ի(ւ)ր(ո)յ, փ(ետրուարի) 1»: (նկ.5)

Երկրորդ արձանագրությունում գրված է. «1910 ամ(ի) / յ(ու)ն(ի)ս 1. / նորոքէց / Ղոյլասա/րու եգեղե/ցին յիշ(ա)տ(ա)կ / Յովագիմ / Տ(է)ր-Վ(ա)րդ(ա)նե(ա)ն://»: (նկ.6)

Հստակ է, որ խնդրո առարկա եկեղեցու արձանագրության մեջ որպես անվանում նշվում է Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածինը: (նկ.7)

Տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը իր սոցիալական էջերում հայտարարում է, որ 1800-ականների կեսերին Դիմիտրով ու Մասիս գյուղերը միավորվել են, և իբր իրենք փաստեր ենք ներկայացնում Մասիսի Ս. Աստվածածին եկեղեցու մասին: Երկու գյուղերի միավորման, ապա բաժանման մասին ոչ մի փաստ չի հայտնաբերվել, և տիկին Իրինան էլ մեզ նման փաստ չի տրամադրել: Մինչդեռ արխիվում պահվող եկեղեցիների չափաբերական մատյաններում հստակ երևում է տարբերակումը: Կան առանձին մատյաններ, որոնք վարել են Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաները, և առանձին մատյաններ, որոնք վարել են Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցու քահանաները: (նկ. 8, 9, 10, 10-1, 11, 11-1)

Թոխանշալուն և Ներքին Ղոյլասարն ունենցել են իրենց առանձին եկեղեցիները՝ նույն անվանումով՝ Ս. Աստվածածին: Եվս երկու փաստ կա, որոնք ապացուցում են դա.

  1. Արխիվի փաստաթղթերում 1913 թ. ցուցակ կա, որտեղ հիշատակվում են այն հայկական եկեղեցիները, որոնք չեն ունեցել անշարժ կալվածքներ։ Դրանցից են Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Թոխանշալուի Սուրբ Աստվածածին և Իմանշալուի Սուրբ Աստվածածին եկեղեցիները (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 18, գործ 868): (նկ.12)
  2. 1915 թ. մի տեղեկություն էլ պահպանված է ռուսերեն, թե որ համայնքում հայկական եկեղեցիները քանիսն են եղել: Այդտեղ ևս Ներքին Ղոյլասարի հայկական եկեղեցիների թիվը մեկն է: Եվ որպեսզի շփոթություն չառաջանա, ասենք, որ մեկ եկեղեցի է հիշատակվում նաև Թոխանշալու համայնքում, իսկ Իմանշալու և Կարադաղլու համայնքները միասին են ներկայացված, որտեղ նշվում է երկու եկեղեցի (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 11139): (նկ. 13, 13-1)

Ներքին Ղոյլասարի հայերի հոգևոր հարցերը մինչև 1860-ական թթ. հոգացել են հարևան գյուղերի եկեղեցիների (Իմանշալու՝ ներկայիս Մխչյան, Թոխանշալու՝ ներկայիս Մասիս) քահանաները։ Ազգային արխիվում պահվում են Ներքին Ղոյլասարի հայ համայնքի չափաբերական մատյանները, որտեղ գրառումները սկսվում են 1846 թվականից: Կա գրառում, ըստ որի՝ 1846 թ. Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցու Տեր Հակոբ քահանան մկրտել է Ներքին Ղոյլասարի հայ համայնքի անդամներին, գրառումներ արել ծնունդների, մկրտությունների, պսակների ու մահվան մասին: Մինչև 1865 թ. այն վարել են հարևան գյուղերի քահանաները:

Իսկ 1865 թ. չափաբերական մատյանում առաջին գրառումն է կատարել ոչ թե հարևան գյուղի եկեղեցու, այլ Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցու Տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանը (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 1, գործ 748) (նկ. 14): Չափաբերական մատյաններում գրանցվում էին եկեղեցու համայնքի անդամների մասին տվյալներ՝ ծնունդ, մկրտություն, պսակ, մահ:

Առաջին հայացքից կարող է անհամապատասխան թվալ այն հանգամանքը, որ 2002 թ. հունվարի 24-ին կառավարության կողմից հաստատված N 65 որոշմամբ՝ ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (նկ. 15, 16) եկեղեցու հիմնադրման տարեթիվ է նշվում 1868 թ., սակայն մկրտություններ են կատարվել դեռ 1865 թվականից:

Թեպետ հուշարձանների պահպանության ցուցակում Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու կառուցման թվական է նշված 1868 թ., սակայն արձանագրության մեջ վերջին թիվը հստակ չի պահպանվել: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշում է, որ խոսքը 1863 թվականի մասին է: ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող, վիմագրագետ Հայկ Հակոբյանը նշում է, որ վերջին թիվը կարող է լինել նաև 8: Քանի որ պահպանվել է թվի միայն վերևի մասը, այն կարող է լինել նաև 2 կամ 3: Սակայն անկախ այն հանգամանքից, թե կառուցման թիվը հստակ որն է, ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ դեռ չօծված եկեղեցում կարող էին կատարվել արարողություններ վեմ քարի առկայությամբ: Այսօր էլ կան խոնարհված կամ դեռ չօծված եկեղեցիներ, որտեղ հոգևորականները կատարում են ծեսեր, մատուցում են Սուրբ Պատարագներ՝ օծված վեմ քարի վրա:

Ի դեպ, Իրինա Սագրադովա-Գասպարյանը որպես փաստ ներկայացնում է 2002 թ. հունվարի 24-ին կառավարության կողմից հաստատված N 65 որոշումը ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի վերաբերյալ (նկ. 15, 16): Այս ցուցակում Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցու դիմաց պատկանելության մասին նշում չկա, մինչդեռ հաջորդ տողում նշված Ս. Կիրիլ եկեղեցին նշվում է որպես ասորական եկեղեցի: Ցուցակում հայկական հուշարձանների մասին նշումներ չկան, իսկ այլազգիներին պատկանող հուշարձաններում այդ նշումները հստակ են:

ՀՀ Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիմիտրովի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» 6 նոյեմբերի 2003 թ. N 1436 որոշման N 4 հավելվածի ցանկում արձանագրված են մեկ հայկական եկեղեցի՝ 0.14 հա տարածքով և մեկ ասորական եկեղեցի՝ 0.10 հա տարածքով (տե՛ս՝ այստեղ

Չափաբերական մատյաններում ձեռագրով կամ տպված տարբերակով երևում է, որ դրանք պատկանում են Հայ Առաքելական Եկեղեցու Երևանի թեմին (այժմյան՝ Արարատյան Հայրապետական թեմ): Մատյանների վրա գրված է «Լուսավորչական եկեղեցու Երևանի թեմի Ներքին Ղոյլասար եկեղեցու Ս. Աստվածածին եկեղեցի» կամ «Երևանի Հայոց թեմական Կոնսիստորիայի Ներքին Ղոյլասարի Ս. Աստվածածին եկեղեցի»: Նույնատիպ գրառումներ կան նաև նույն ժամանակի մատյաններում, որոնք պատկանել են Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցուն և հարակից գյուղերի մյուս հայկական եկեղեցիներին:

Եկեղեցին չէր կարող լինել Հայ Եկեղեցու վարչական իշխանության ենթակայության ներքո և միաժամանակ լինել այլ եկեղեցու սրբավայր: Եվ հենց այս պատճառով է, որ Ներքին Ղոյլասարի ու հարակից գյուղերի եկեղեցիների մասին արխիվում պահվող փաստաթղթերի մեծագույն մասը հայերեն են: Կան նաև ռուսերեն փաստաթղթեր, որտեղ Հայ Եկեղեցուն պատկանող եկեղեցիների ցանկում՝ իբրև առանձին եկեղեցիներ, նշվում են թե՛ Ներքին Ղոյլասարի, թե՛ Թոխանշալուի Ս. Աստվածածին եկեղեցիները:

1915 թ. չափաբերական մատյաններում արդեն տեսնում ենք, որ եկեղեցու ծխատեր քահանան էր Տեր Արիստակես քահանա Տեր-Վարդանյանը։ Հիշյալ փաստաթղթում առկա է եկեղեցու կնիքը՝ եկեղեցու անվանումով և պատկերով (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 5, գործ 611) (նկ. 17)։ Ըստ հիշյալ մատյանների՝ ծիսական արարողություններ կատարվել են մինչև 1917 թ։ 1915 թ. կնիքի նկարից երևում է, որ եկեղեցին ունեցել է նաև կենտրոնական գմբեթ, որը խորհրդային տարիներին հավանաբար քանդվել է:

Այս եկեղեցում 1865-1917 թթ. սպասավորել են Տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանն ու Տեր Արիստակես քահանա Տեր-Վարդանյանը:

Չափաբերական մատյաններից մեկում առկա տեղեկության համաձայն՝ 1880 թ. Ներքին Ղոյլասար գյուղի երեցփոխ Դավիթ Տեր-Վարդանյանցը պարգևատրվել է լանջախաչով (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 7362)։

1865-1917 թթ. մի շարք հիշատակություններ կան, որ Ներքին Ղոյլասարի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել են բոլոր ծեսերը՝ մկրտություն, պսակ, հուղարկավորություն, գրանցվել են ծնունդները և բոլոր նրանց տվյալները, ովքեր Սուրբ Հաղորդություն են ստացել ապաշխարության շրջանն ավարտելուց հետո, իսկ քահանան եղել է Տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանը մինչև 1913թ. (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 47, ցուցակ 1, գործ 748)։

Այդ թվականին կա պահպանված փաստաթուղթ նաև ռուսերենով, որով Ներքին Ղոյլասար գյուղի բնակիչները խնդրագրով դիմում են Էջմիածնի Լուսավորչական Հայոց Սինոդին, որպեսզի նույն գյուղի բնակիչ Արիստակես Տեր-Վարդանյանը ձեռնադրվի քահանա (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 56, ցուցակ 1, գործ 11699) (նկ. 18): 1913 թ. սեպտեմբերի 13-ին Սինոդն ընդառաջում է հիշյալ խնդրագիրը (տե՛ս «Արարատ» ամսագիր, 1913 թ. ԺԱ, էջ 1001)։ (նկ.19):

Խորհրդային տարիներին՝ շուրջ 25 տարի, եկեղեցում իր սեփական բարեհաճ կամքով մոմավաճառ է եղել ու եկեղեցին խնամել է մի ասորի կին: Սա, իհարկե, երախտագիտության արժանի քայլ է, ու պետք է շնորհակալ լինել այդ կնոջը, ով խնամել է եկեղեցին, մարդկանց առաջ բացել եկեղեցու դռները, որպեսզի այնտեղ աղոթք հնչի, և այն կրկին պահեստի չվերածվի: Սակայն այդ հանգամանքն էլ եկեղեցուն ասորական ծագում չի կարող վերագրել:

Թեպետ 2015 թ. Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին անհատույց և անժամկետ օգտագործման է փոխանցվել Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ 2018 թ. նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ որպես սեփականություն, եկեղեցին երբեք փակ չի եղել ոչ ոքի առաջ: Այնտեղ աղոթել ու մոմ են վառել ինչպես հայերը, այնպես էլ ասորիները:

Այսօր եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերի զգալի մասը հոգում են հենց ասորիները: Եկեղեցին ունի ասորի առաքելադավան շատ հետևորդներ, որոնք սիրով են մասնակցում ծեսերին ու հոգևոր կյանքին: Տեր Միքայելն արդեն երկու տարի գյուղում բակային ճամբար է կազմակերպում երեխաների համար, որին սիրով մասնակցում են նաև ասորի երեխաներ:

Կրկին անդարդառնալով տիկին Իրինայի պահանջին, որ եկեղեցին «վերադարձվի» ասորական համայնքին, պետք է նշել հետևյալը.

Եկեղեցական կյանքում կան կանոններ, որոնց համաձայն՝ քրիստոնեական եկեղեցիներում առաջացած հարցերը լուծվում են հոգևոր առաջնորդների միջոցով: Որևէ եկեղեցի երբևէ չի կարող պարզապես հանձնվել աշխարհականների, այն կարող է հանձնվել բացառապես հոգևորականների, եթե վերջիններիս միջև կա փոխհամաձայնություն: Ցայսօր որևէ դիմում չի եղել ասորի հոգևոր պետերի կողմից եկեղեցում ծես անելու կամ եկեղեցու պատկանելության հարցին անրադառնալու համար:

Այս օրերին Հայաստանում գտնվող Արևելքի Ասորական եկեղեցու Նուխանդրի, Նինեվիի և ԱՊՀ երկրների առաջնորդ Գերաշնորհ Մար Իսխակ Իոսիֆը և Հայաստանում գործող Արևելքի Ասորական եկեղեցու հոգևորական քաշա Նիկոդեմոս Յուխանաևն այս հարցի մասին արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցին հայկական է, և իրենք որևէ պահանջ չունեն: Ավելին, նրանք նշում են, որ այս համայնքում իրենց եկեղեցու հետևորդ չունեն, քանի որ Դիմիտրովում ապրող ասորիների գերակշռող մասը ուղղափառ դավանանքի հետևորդ է: Քաշա Նիկոդիմի խոսքով՝ եթե այստեղ ձևավորվի Արևելքի Ասորական եկեղեցու հետևորդների համայնք, ապա իրենք կքննարկեն տվյալ համայնքում նոր եկեղեցի կառուցելու հարցը:

Նման դիրքորոշման արդյունքում տիկին Իրինա Սագրադովա-Գասպարյանը, փոխելով իր նախնական պահանջների տեքստը, հայտարարեց, որ եկեղեցին ուղղափառ է և պետք է վերադարձնել համայնքի ծխական խորհրդին: Մինչ այսօր մեզ համար անհայտ է, թե ովքեր են անդամակցում ծխական խորհրդին, ու որ եկեղեցու ծխական խորհրդի մասին է խոսքը:

Ունենալով երկար դարերի ընդհանուր պատմություն՝ երկու քրիստոնյա բարեկամ ժողովուրդներն էլ պետք է կարողանան ամեն ջանք գործադրել, որպեսզի անհանդուրժողականության որևէ դրսևորում չխաթարի իրենց համերաշխ կեցությունն ու հոգևոր կյանքը:

Ասորական համայնքի մի քանի ներկայացուցիչների կողմից Դիմիտրովի եկեղեցու շուրջ բարձրացված հանրային անհարկի մեծ աղմուկը կարող է խռովություն առաջացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև: Վստահ ենք, որ առանց հիմնավորումների, հաճախ՝ վիրավորական տեքստերով արված յուրաքանչյուր հայտարարություն, գրառում, ցավ է պատճառում ոչ միայն հայերին, այլ նաև ասորի ժողովրդին:

Դարեր շարունակ հայ և ասորի ժողովուրդները կողք կողքի կերտել են սեփական պատմությունը, ունեցել ընդհանուր փորձություններ, սակայն դրսևորել են քրիստոնեական սեր ու ամուր կամք դրանք միասին հաղթահարելու ճանապարհին: Միասին են մաքառել քրիստոնեության տարածման համար: Եվ Հայ Առաքելական Եկեղեցին մշտապես բաց է ասորիների առաջ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01