Վրացական «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության նոր սեփականատեր Կիբար Խալվաշին հայտարարել է, որ վաճառում է այն՝ ավելի քան 24 մլն դոլար կուտակած պարտքի պատճառով, հայտնում է ria.ru-ն:
Խալվաշիի խոսքով՝ նա չի կարող հեռուստաընկերությունը դուրս բերել խոր ֆինանսական ճգնաժամից, իսկ այն գտնվում է «սնանկության եզրին»:
Գործարարն ընդգծել է, որ պատրաստ է բանակցությունների շահագրգռված ցանկացած մեկի հետ, բացի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից: Հայտնի է, որ Խալվաշին աջակցում է Վրաստանի գործող իշխանություններին:
«Ես որոշել եմ վաճառել «Ռուսթավի»-ն նրան, ով ամենաշատը կվճարի»,- ասել է նա:
Գործարարը մեղադրել է հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային այն բանի համար, որ նա սկսել է «սնանկացնել» հեռուստաընկերությունն անմիջապես այն բանից հետո, երբ Խալվաշին հայտնել է հեռուստաընկերության նկատմամբ ունեցած իր իրավունքների մասին:
Ի դեպ, Նիկա Գվարամիային մեղադրանք է առաջադրվել լիազորությունների չարաշահման և հեռուստաընկերությանը ֆինանսական վնաս հասցնելու համար: Նրա փոխարեն նշանակվել է նոր տնօրեն՝ Խալվաշիի փաստաբան Պաատա Սալիան:
Հիշեցնենք, որ «Ռուսթավի 2»-ը վերջին շրջանում մեծ սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Մասնավորապես, հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել:
Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան էլ հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Դրանից հետո Գվարամիան ուղիղ եթերում հայտնել էր, որ պատրաստ է միզել վրացական գինու և հանքային ջրերի մեջ՝ ի նշան վրեժի այն արտադրողների նկատմամբ, որոնք ապրանքն արտահանում են Ռուսաստան:
Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Գվարամիան ու Գաբունիան «զուգընկերներ» են:
![]()
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56