ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության հետ համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 12-ին՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ, գրում է Reuters գործակալությունը:
«Եթե դա Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումն է, մենք ոգևորությամբ կաջակցենք դրան»,- հայտնել է Բոլթոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցում խորհրդականը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ցանկանում է տեսնել Մեծ Բրիտանիայի հաջող ելքը ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին»:
Բոլթոնը նաև նշել է, որ Brexit-ից անմիջապես հետո ԱՄՆ-ն պատրաստ կլինի սկսել Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքը:
«Մենք ձեզ հետ ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Ինչպես նշում է գործակալությունը, գլխավոր ուղերձի համաձայն, որը Լոնդոն է հասցրել Բոլթոնը, ԱՄՆ-ն կօգնի մեղմել ԵՄ-ից թագավորության դուրս գալը՝ կնքելով ազատ առևտրի մասին համաձայնագիր:
Թրամփի խորհրդականի խոսքով՝ Լոնդոնն ու Վաշինգտոնը կկարողանան պայմանավորվել տնտեսության առանձին հատվածներում առևտրային գործարքի շուրջ, իսկ ավելի բարդ հարցերը լուծել ավելի ուշ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44