Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:
Լրամշակված նախագծով՝
.«Հաշվառում» ձևակերպումը փոխարինվել է հայտ ներկայացնելու ինստիտուտով: Թեև Արդարադատության նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ վերոնշյալ ձևակերպումը նախագծում օգտագործվել է՝ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հաշվառում» բառի հետ կապված առկա է բացասական ընկալում: Ուստի, տարընթերցումներից և տարընկալումներից խուսափելու նպատակով նախագծի լրամշակման արդյունքում ներդրվել է հայտ ներկայացնելու ինստիտուտը։ Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունը վերահաստատում է, որ ինչպես հանրային քննարկման ներկայացված, այնպես էլ լրամշակված նախագծում առկա կարգավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ անվճար հիմունքներով հասանելի դարձնել ռեգիստրի տվյալները որոշակի սուբյեկտային կազմի՝ լրատվական գործունեություն իրականցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։
. Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը ևս հնարավորություն ունենան օգտվել պետության տրամադրած արտոնությունից:
Տեղեկացնենք նաև, որ առաջիկա օրերի ընթացքում նախատեսվում են կատարված լրամշակումների վերաբերյալ քննարկումներ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01