Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդին չի տրամադրել դեղերը, որոնք պետք է անվճար տրամադրվեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Արիս Վաղարշակյանը, ում հայրը՝ Գառնիկ Վաղարշակյանն, օրերս մահացել է հիվանդանոցում:
Արիս Վաղարշակյանը նշեց, որ խոսքը Մինովեն, Հեպատոպրի դեղերի մասին է:
«Խնդիրն ամենևին գումարը չէ, քանի որ մենք գնել ենք մեր հոր համար, պարզապես սա այս հիվանդանոցի հերթական ապօրինություններից է»,- ասաց նա:
Վաղարշակյանը պատմեց, որ ընթացքում չեն արվել նաև անհրաժեշտ հետազոտությունները: Նրա խոսքով՝ հուլիսի 4-ին՝ 2-րդ քիմիաթերապիայից հետո, հայրը վատ է զգացել, բայց բժիշկները խորհուրդ են տվել տնային պայմաններում կաթիլային բուժում ընդունել, ինչից հետո հիվանդի ինքնազգացողությունը վատթարացել է:
Հարազատները պնդել են, որ հիվանդին հոսպիտալացնեն: Ըստ Արիս Վաղարշակյանի՝ 5 օր վճարովի պալատում պառկելուց հետո չի արվել ո՛չ KT, ո՛չ կոլոնոսկոպիա, ներարկել են «Զոլադեքս» դեղամիջոցը, մինչդեռ հետագայում պարզվել է, որ հիվանդի մոտ տոկսիկացիա էր:
Tert.am-ը տեղեկացավ, որ կա ԱՆ նախարարի 2019 թ. հուլիս 4-ի 18.42 Ա հրաման, որի 3-րդ հավելվածով սահմանված է, որ եթե դեղի գումարի չի գերազանցում 15.000 դրամը, ապա այն հիվանդին տրամադրվում է անվճար:
«2019 թ. հուլիս 4-ի 18.42 Ա հրամանի 3-րդ հավելվածով սահմանված է, որ գներում ընդգրկված չէ մետաղական կոսնտրուկցիաների, պրոթեզների, ինչպես նաև մեկ միավորի (ամբուլահատ ֆլակոն և այլն արժեքը) 1500 դրամը գերազանցող դեղամիջոցների, բացառությամբ անզգայացման համար օգտագործվող արժեքը»,- ասված է հրամանում:
Tert.am-ը պարզեց, որ Մինովեն, Հեպատոպրի դեղերի արժեքը չի գերազանցում 6000 դրամը՝ Հեպատոպրին՝ 5300 դրամ, Մինովենը՝ 6000-6500 դրամ: Ստացվում է՝ այս դեղամիջոցները հիվանդանոցը պարտավոր է տրամադրել, քանի որ այն չի գերազանցում սահմանված 15.000 դրամի շեմը:
Խնդրի հետ կապված Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համապատասխան հրամանը ստացել են, բայց պարզաբանեց, որ կարող է լինել իրավիճակ, որ հիվանդանոցն այդ պահին չունենա դեղորայքը:
«Հնարավոր է՝ հրատապ իրավիճակի դեպքում առաջացել է պահանջ, ու հարազատներն իրենք են գնել: Ինչպես նաև ՀՀ օրենսդրության համաձայն՝ մենք պետք է տենդեռ հայտարարենք, որ այդ դեղորայքը հիվանդանոցն ունենա, բայց հրամանը ստանալուց անմիջապես հետո հնարավոր չէ տենդեռ հայտարարել: Տենդեռն արդեն կազմակերպված է, բայց պրոցեսի մեջ է»,- մանրամասնեց Վարուժան Շահսուվարյանը
Նշենք նաև, որ Արիս Վաղարշակյանը իր հոր՝ Գառնիկ Վաղարշակյանի մահվան մասով հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական գործ:
Կից ներկայացվում են հարազատների կողմից գնված՝ անվճար հատկացվող դեղերի կտրոնները:



23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01