Բրիտանական The Times պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին:
Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից, չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին: Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան առայժմ ձգձգում է հարձակումը Սիրիայի քրդերի վրա։
Աղբյուրը տեղեկացնում է, որ նախկինում ԱՄՆ-ը նույնպես աջակցել է ներկայում Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորմանը, սակայն այժմ Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին»:
«Թուրքիան միայն ՍԱԲ-ին է աջակցում, իսկ ՍԺՈւ-ն դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ նրան ներկայացնելով որպես ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) ճյուղավորում: Թուրքիայի անվտանգությանը տարիներ շարունակ սպառնացող ՔԲԿ-ն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում », – ասվում է հոդվածում:
Հեղինակը հիշեցնում է նաև մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսը ՍԺՈւ-ից մաքրելու ու այդ շրջանի վերահսկողությունը ՍԱԲ-ին հանձնելու ծրագրի մասին արած հայտարարությունը:
«Այս իրավիճակում լուրջ խնդիր է առաջանում, քանի որ Անկարայի կողմից ռազմական գործողություն նախաձեռնելու դեպքում ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ իրար դեմ են դուրս գալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը: Ակտիվ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ Անկարայի հարձակումը ձգձգվում է, բայց դա չի կարող շատ երկար տևել: Էրդողանը ՍԺՈւ-ի՝ Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված լինելը դիտարկում է չեզոքացման ենթակա սպառնալիք: եվ միայն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չմտնելու հանգամանքն է նրան հետ պահում հարձակվելուց», – գրում է The Times- ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44