Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը 766 կգ մետամֆետամին է առգրավել միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորման հանցավոր գործունեության հետաքննության շրջանակում, որը զբաղվում է թմրանյութերի խոշոր խմբաքանակների տարածմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Բարդ հետաքննության արդյունքում ոստիկանությունն առգրավել է 766 կգ մետամֆետամին, ինչը Քվինսլենդի և Ավստրալիայի համար ամենամեծ առգրավված խմբաքանակն է»,- ասված է երկրի ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Առգրավված թմրանյութերի արժեքը կարող է կազմել մոտավորապես 90 մլն ավստրալական դոլար (60 մլն ԱՄՆ դոլար):
Ոստիկանությունը ձերբակալել է 40 և 51 տարեկան երկու բրիտանացու, 26-ամյա ավստրալացու և 51-ամյա ավստրալուհու:
Եվս երկու՝ 49 և 60 տարեկան բրիտանացի տղամարդիկ ձերբակալվել էին անցյալ շաբաթ՝ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, երբ ոստիկանությունն առգրավել էր 200 կգ մետամֆետամին:
«Կազմակերպված հանցավոր խմբավորումները զգալի շահույթ են ստանում մեր ավստրալական համայնքի հաշվին»,- ասված է Քվինսլենդի ոստիկանության հայտարարության մեջ:
Նրանց խոսքով՝ փոշին, ամենայն հավանականությամբ, հանցավոր խումբը պատրաստվել է հաբերի վերածել:
Մետամֆետամինը կախվածության առաջացման չափազանց բարձր ներուժով հոգեխթանիչ նյութ է և դասվում է հոգեմետ նյութերի շարքին:


13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44