Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի շտապում մեկնաբանել Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայողի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված լուսանկարները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն ասաց, որ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, ապա նշեց. «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ կսահմանափակվեմ այս հայտարարության շրջանակներում»:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Զոհրապ Մնացականյանը նշեց, որ հանդիպումների դինամիկան պահպանվում է և «նախատեսվում է» շարունակություն. «Չունենք մտադրություն փոխելու մեր մոտեցումը: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման ժամկետներին, խնդրում եմ համբերությամբ լցվեք»:
Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ այցի շրջանակներում, արդյո՞ք սպասվում է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, Զոհրապ Մնացականյանը պատասխանեց. «Ուշադրություն դարձրեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու ՀՀ միջև այս շրջանում: Այս տարի այդ շարունակայնությունն ու մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է: Հանդիպումը բարձր մակարդակով եղել ու մնում է մեր օրակարգում: Վստահ եմ, որ այդ պահը կգա»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01