1941-1945 թթ․-ին ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև տեղի ունեցած պատերազմը անվանվեց ոչ թե սոցիալիստական կամ կոմունիստական, այլ՝ Հայրենական պատերազմ, քանի որ կար հայրենիք, որի տարածքը օկուպացված էր և այն ազատագրելու խնդիր էր դրված։
Նույնը վերաբերվում է նաև արցախյան պատերազմին, որտեղ մենք լուծում էինք երկու հիմնական խնդիր․
1. Արցախահայությունը պաշտպանվում էր, քանի որ Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը խնդիր էր դրել ֆիզիկապես ոչնչացնել հայությանը, այսինքն իրականացնել ցեղասպանություն և հայրենազրկել տեղի բնակչությանը:
2. Հայությունը մղում էր ազգային-ազատագրական պայքար ադրբեջանական օկուպանտների դեմ, հայրենիքի տարածքի մի մասը ազատագրելու նպատակով:
Այսինքն՝ արցախյան պատերազմի դեպքում ևս պատերազմը հայրենական էր։
Այսօր «Հոդված 3» ակումբը կազմակերպել էր քննարկում ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ, որը վերաբերվում էր մարդու իրավունքներին և այսպես կոչված գենդերային հավասարությանը։
Իր խոսքի մեջ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից հատվածներ մեջբերելու ընթացքում ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը արտահայտեց հետևյալ միտքը. «Արցախի հարցը տարածքի հարց չէ, այլ մարդու իրավունքների»։
Համոզվելու համար, որ Լենա Նազարյանի արտահայտած միտքը ճիշտ եմ հասկացել ես հարց ուղղեցի նրան և իր այդ արտահայտած միտքը հաստատվեց։
Եթե ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Արցախի հարցը դիտարկում է ոչ թե հայրենիքի տարածքի մի մասի ազատագրման (հայրենական պատերազմի), այլ մարդու իրավունքների տեսանկյունից, ապա կարելի է երկու դիտարկում անել․
1. Ի՞նչ անել այն ադրբեջանցիների հետ, որոնց իրավունքները, ըստ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման, խախտվել են մեր կողմից Ղարաբաղի «օկուպացիայի» հետևանքով։ Իրենց իրավունքները և՞ս պետք է վերականգնել։
2. Ի՞նչ դիրքորոշում կունենա Լենա Նազարյանը Արցախի հարցում, եթե վաղը Ադրբեջանը տա Արցախի հայության մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից բխող իրավունքների պաշտպանության հավաստի երաշխիքներ՝ տարածքների դիմաց։
Նորը, լավ մոռացված հինն է:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շարունակում է 1997 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հետևյալ միտքը. «Լավ չես ապրելու Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։
Լենա Նազարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերի նմանության գնահատականը թողնում եմ ընթերցողին։
Ավելացնեմ, որ «գունավոր հեղափոխության» արդյունքում իշխանության եկած ուժը չի կարող սպասարկել Հայաստանի ազգային և պետական շահերը և ոչ մի հարցում, քանի որ այդ ուժն ինքնին արդեն պրոյեկտ է՝ ԱՄՆ Պետքարտուղարության, Սորոսի հիմնադրամի, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կամ մեկ այլ կառույցի։
Այդ կառույցների կառավարման ներքո գտնվող Հայաստանը լավագույն դեպքում կունենա գաղութի կարգավիճակ, վատագույն դեպքում ժողովուրդը կենթարկվի ցեղասպանության, այնպես, ինչպես 100 տարի առաջ:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02