<<Կոնսենսուս-1>>-ը և նրա հնարավոր քաղաքական հակառակորդները
<<Կոնսենսուս-1>> ձևաչափը ոչ միայն քաղաքական համախմբման արդյունավետ հնարավորություն է, այլև պսևդոընդդիմության (նախագծային ընդդիմության) <<դիմակազերծման>> հնարավորություն: Ձևաչափը` որպես ներկա իշխանության դեմ ազնիվ պայքարի համադրելի տարբերակ, թեև առաջարկվել է երկրորդ նախագահ Ռ, Քոչարյանի կողմից, այն որևէ կերպ չի ենթադրում քաղաքական ուժերի կոնսոլիդացում բացառապես վերջինիս առաջնորդության շուրջ: Կոնսենսուսը կարող է ենթադրել ներճամբարային մեկից ավելի բևեռներ, որոնք ընդհանուր համակարծություն և համաձայնություն ունեն <<-1>>--ի և նրան բացառելուն ուղղված պայքարի շուրջ: <<-1>>-ի շուրջ կոնսենսուս ձևավորելու գաղափարը գործնականում անհամատեղելի կարող է լինել միայն, այսպես կոչված, նախագծային ընդդիմության ձգտումներին, ոորնց համար իրենց <<թիրախի>> վաղաժամ տապալումը Քոչարյանի հեղինակության բարձրացման ֆոնին նույնքան անընդունելի է, որքան նախագծի շրջանակններում Նիկոլ Փաշինյանն է անընդունելի:
Նախագծային ընդդիմությունը ասվածը ևս միատարր չէ. խրամատավորված է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական որոշ ուժերի ներսում: Վերջիններիս հավաքական ու տարբերող հատկանիշը քաղաքական տրամադրությունների անկայունությունն է, ինչը ընդհանուր քաղաքական իրավիճակի տուրբուլենտության արդյունք է:
<<Կոնսենսուս-1>>-ը գործակցության արդյունավետ հնարավորություն է հաստատուն պատեկարացումներ և կայուն քաղաքական վարքագիծ ունեցող բոլոր այն ուժերի համար, որոնք անընդունելի են համարում թավշյա քաղաքականության փիլիսոփայությունն ու քաղաքական հեռանկարը: Այսինքն` Կոնսենսուսի շրջանակներում ամեն բան այնքան պարզեցված ու հստակ է, որով և նվազագույնի է հասցված նախագծային ընդդիմության <<մանյովրելու>> հնարավորությունը: Իրենց ճանապարհին վերջիններս հանդիպել են դժվարանցնանելի մի կիրճի, որը հաղթահարելու համար հարկավոր են բարդ լուծումներ: Կանխատեսելի լուծումները կարող են իրագործելի լինել մեկ միասնական տրամաբանության 3 տարբեր հարթությունների վրա.
1. Փաշինյանի իշխանությունը գերադասելի է այնքանով, որքանով սահմանափակում է Քոչարյանի իշխանության գալու հնարավորությունները: Այլ կերպ ասած` Փաշինյանը վատն է, բայց նրան կպնել առայժմ պետք չէ: Սա, բանականաբար արվում է անուղղակի ճանապարհով:
2. Նախկինում եղած բոլոր քաղաքական ղեկավարներն իրենց լավ ու վատ դրսևորումներով արժանի են քննադատման ու գնահատանքի և ոչ ավել: Որպես քաղաքական ներուժ նրանք այլևս սպառված են: Հայաստանին պետք է նոր քաղաքական շունչ, հետևաբար` նոր քաղաքական դեմքեր: Սա արվում է ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի կերպով:
3. Հանուն <<Հայաստանի շահի>> Կոնսենսուսի մեջ տեղավորվելու պատրաստակամության դրսևորում, ինչը ենթադրում է ինքնակամ հրաժարում սեփական քաղաքական ամբիցիաների մի զգալի մասից: Սա, բնականաբար արվում է ուղղակի կերպով:
Ինչպիսին կլինի ներքաղաքական կոնֆիգուրացիան նոյեմբեր ամսին, ցույց կտա ժամաանկը, առայժմ միայն ընդգծեմ, որ նախագծային ընդդիմության շրջանում դիտարկվող տագնապի նախանշանները վկայում են <<Կոնսենսուս- 1>> ձևաչափի արդյունավետության և կայացման կանխատեսելի հաջող դինամիկայի մասին:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01