Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 14-ին այցելել է Արդարադատության ակադեմիա: NEWS.am-ին ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել «Հայ ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչային քննասենյակում, դատական նիստերի դահլիճում:
Շրջայցին հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում ռեկտոր Առաքելյանն Ակադեմիայի հնարավորությունների սահմաններում լիակատար աջակցություն է հայտնել Նախարարության բարեփոխումների ծրագրերը հաջող իրականացնելու եւ նոր նվաճումներ գրանցելու հարցում՝ այդ համատեքստում ընդգծելով նաեւ Ակադեմիայի հետ համագործակցող միջազգային կառույցների ներուժի ներդրումը:
Նախարար Բադասյանն ընդգծել է, որ Նախարարությունը տրամադրված է սերտորեն համագործակցել Արդարադատության ակադեմիայի հետ՝ հաշվի առնելով նաեւ Դատաիրավական ռազմավարության գործողությունների ծրագրով դատավորների եւ իրավապահ մարմինների համար վերապատրաստումների արդիականացված ծրագրեր իրականացնելու խիստ անհրաժեշտությունը:
Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաեւ Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:
Հանդիպման ավարտին Ակադեմիայի հեռաուսուցման եւ ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է Ակադեմիայի մշակած խաղարկային տարրերով ինտերակտիվ դասընթացը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռաֆիկ Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, Քրիստիննե Գրիգորյանը, Ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը եւ այլք:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01