Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջումքննադատության է ենթարկել Վրաստանի իշխանությունների՝ դեպի Ռուսաստանի հետ սահման տանող արագընթաց ավտոճանապարհի կառուցման նախագիծը:
«Ավտոճանապարհի կառուցման դեպքում Ռուսաստանի համար կբացվի Թբիլիսին արագ գրավելու համար ռազմական ճանապարհը»,- գրել է Սաակաշվիլին:
Ըստ նրա՝ այս ճանապարհի շինարարությունը Ռուսաստանի շահերից է բխում: Նրա խոսքով՝ դա 100 տոկոսով ՌԴ նախագահ Պուտինի հրամանն է, որն իրականացնում է Բիձինա Իվանիշվիլին, և «զբոսաշրջության զարգացումն այստեղ կապ չունի»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր երեքշաբթի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները մի քանի օրից կստորագրեն դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց շրջանցիկ ճանապարհի կառուցման մասին համաձայնագիրը, որի շինարարությունը պետք է սկսվի մինչև ընթացիկ տարվա վերջ:
«Մի քանի օրից փաստաթուղթը կստորագրվի, և մինչև տարեվերջ կսկսվի պատմական կարևորության նախագծի՝ Կոբի-Գուդաուրի (Քվեշեթի-Կոբի) արագընթաց մայրուղու շինարարական աշխատանքները: Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով»,- հայտարարել էր Վրաստանի վարչապետը:
23 կիլոմետրանոց ճանապարհը կունենա երկշերտ ասֆալտբետոնե ծածկույթ, կկառուցվեն նաև վեց կամուրջներ և հինգ թունելներ, որոնցից մեկի երկարությունը կհասնի 9 կմ-ի։ Ի տարբերություն հին մայրուղու, ուղևորությունը նոր ճանապարհով 1 ժամից կկրճատվի 20 րոպեի:
Ճանապարհի կառուցման համար Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 415 մլն դոլարի վարկ է հատկացրել: Գումար կհատկացնեն նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (60 մլն դոլար) և Վրաստանի կառավարությունը (83,6 մլն դոլար):
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44